Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուն.
«Համամի՞տ եք, որ այսօրվա աշխարհում երեխա դաստիարակելը հեշտ գործ չէ։ [Թույլ տուր պատասխանել։] Նկատեք, որ Աստվածաշունչը հավաստիացնում է ծնողներին, որ նրանք կարո՛ղ են հաջողության հասնել այս հարցում։ [Կարդա՛ Առակաց 22։6–ը։] «Դիտարանի» այս համարում գործնական խորհուրդներ են տրվում, որոնք կօգնեն ծնողներին այդ դժվարին գործում»։
Դիտարան 1 հուլ.
«Երբ ինչ–որ դժբախտություն է պատահում, շատերին հետաքրքրում է, թե Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է մարդկանց մասին և տեսնո՞ւմ է արդյոք նրանց տառապանքը։ Դուք երբևիցե մտածե՞լ եք այս մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես է Աստված հոգ տանում մեր մասին, և թե նա ինչ միջոց է ձեռնարկել տառապանքը վերացնելու համար»։ Կարդա՛ Յովհաննէս 3։16–ը։