Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուն.
«Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է երջանիկ լինել, չնայած որ խնդիրներ ենք դիմագրավում։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է առաջնորդության մի աղբյուրի մասին, որը կարող է օգնել մեզ հաջողությամբ հաղթահարել կյանքի դժվարությունները։ Այստեղ նաև քննարկվում է այն հարցը, թե որքան է մեզ զորացնում իսկական հույսը»։ Կարդա՛ Յայտնութիւն 21։3, 4–ը։
Դիտարան 1 հուլ.
«Հոգսերով լի այս աշխարհում շատերը հարցնում են. «Ինչո՞ւ է կյանքը լի խնդիրներով։ Եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ նա ոչ մի բան չի անում տառապանքը վերացնելու համար»։ Երբևիցե մտածե՞լ եք այս հարցերի շուրջ։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում այդ հարցերին պատասխան է տրվում Աստվածաշնչի միջոցով»։ Կարդա՛ Բ Տիմոթէոս 3։16–ը։