Մարզային համաժողովը մղում է մեզ քայլել Աստծո հետ
«Քայլեք Աստծո հետ» մարզային համաժողովը իրոք որ արձագանքն էր Եհովայի հետևյալ կոչի. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Ես. 30։21)։ Համաժողովին ստացած գիտելիքները կիրառելով՝ մենք ‘զգուշությամբ կընթանանք’ (Եփես. 5։15, ԷԹ)։ Մեր սովորածի շուրջ խորհրդածելը մեծապես կօգնի մեզ, մինչ «ընթանում [ենք] ճշմարտութեամբ» (Գ Յովհ. 3)։
Այս տարվա մարզային համաժողովի ծրագրի կրկնությանը նախապատրաստվելու և մասնակցելու համար օգտվիր ներքոհիշյալ հարցերից, ինչպես նաև քո կատարած նշումներից։ Կրկնությունը կանցկացվի հոկտեմբերի 18–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։
1. Ինչպե՞ս Ենովքին հաջողվեց քայլել Աստծո հետ՝ չնայած այն բանին, որ նա ապրում էր անհանգիստ ժամանակներում։ (Եբր. 11։1, 5, 6; Յուդա 14, 15; «Քայլեք Աստծո հետ անհանգիստ ժամանակներում»)
2. Կյանքի ո՞ր մարզերում կարելի է կիրառել Ղուկաս 16։10–ում արձանագրված սկզբունքը։ («Քչի մեջ հավատարի՞մ եք»)
3. ա) Թվարկիր մեր սովորած այն չորս գործնական դասերը՝ արձանագրված «Ովսէէ» գրքի 6–9-րդ գլուխներում, որոնք կօգնեն մեզ քայլել Աստծո հետ (Ովս. 6։6, 7; 7։14; 8։7)։ բ) «Ովսէէ» գրքի 10–14-րդ գլուխներից ուրիշ ինչ մտքեր կարող են օգնել մեզ քայլելու Աստծո հետ։ («Ովսեեի մարգարեությունը օգնում է մեզ քայլել Աստծո հետ», ելույթաշար)
4. Ի՞նչ գործնական քայլեր կարող են կատարել քրիստոնյա ամուսիններն ու կանայք, որպեսզի իրենց ամուսնական կապը ամուր պահեն։ (Առակ. 12։4; Եփես. 5։29; «Մի՛ բաժանեք «այն որ Աստուած միաւորեց» մեկ լծի տակ»)
5. Ինչպե՞ս ենք հարգանք ցուցաբերում մեր սուրբ հավաքույթների նկատմամբ։ (Ժող. 5։1; Ես. 66։23; «Հարգանք ցուցաբերենք մեր սուրբ հավաքույթների նկատմամբ»)
6. ա) Մեր քարոզչական գործի ո՞ր երեք ոլորտները պետք է քննության ենթարկենք, որպեսզի հավաստիանանք, որ իմաստալից կերպով ենք մասնակցություն բերում այդ գործում (Ես. 52։7; Զաք. 8։23; Մարկ. 6։34)։ բ) Ըստ քեզ՝ «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկի ո՞ր առանձնահատկություններն են հատկապես օգտակար։ («Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար», «Օգնելով նրանց, ովքեր ուրիշ լեզվով են խոսում»)
7. Ինչպե՞ս կարող ենք օգնել նորերին համարձակ լինել Թագավորության պատգամը քարոզելիս։ (Դատ. 7։17; «Օգնելով շատերին մեզ միանալ ծառայության մեջ»)
8. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ համոզված ենք այն բանում, որ «մօտ է Տիրոջ մեծ օրը»։ (Սոփ. 1։14; «Հավատով ենք քայլում և ոչ թե երևույթով»)
9. ա) Որքա՞ն լուրջ է գայթակղության հարցը (Մարկ. 9։42–48)։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել գայթակղվելուց (Սաղ. 119։165)։ գ) Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ, որ ուրիշների համար գայթակղություն չլինենք։ (Ա Կորնթ. 10։24; «Խուսափեք ամեն տեսակի գայթակղությունից»)
10. Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռվածություն պահպանել կողակից փնտրելու, լավ առողջություն ունենալու և գործարքներ ձեռնարկելու հարցում։ (Սաղ. 26։4; Մատթ. 6։25; Ա Տիմոթ. 6։9; «Ամեն ինչում աչալուրջ եղեք»)
11. ա) Ուշադրության արժանի ի՞նչ ենք նկատում այն բոլոր դեպքերում, երբ Հիսուսի հանդեպ հյուրասիրություն էին ցույց տալիս (Ղուկ. 10։42; 24։32)։ բ) Ինչպե՞ս կարող ենք հանգստանալու մեր կարիքը բավարարել այնպես, որ զբաղմունքները թարմություն բերեն թե՛ մեզ, թե՛ մյուսներին։ (Ա Կորնթ. 10։31–33; «Օգտակար զբաղմունքներ, որ թարմություն են բերում»)
12. Համաձայն 23–րդ սաղմոսի՝ ի՞նչ օրհնություններ ենք ստանում մենք՝ լինելով Եհովայի «ոչխարները», և ինչպիսի՞ պատասխանատվություն ունենք։ (Ա Կորնթ. 10։21; «Եհովան է մեր հովիվը»)
13. Ինչպե՞ս են քրիստոնյաները հետևում «գնեցէք ժամանակը» խորհրդին։ (Եփես. 5։16; «Գնեք հարմար ժամանակը»)
14. ա) Ի՞նչ է իր մեջ ընդգրկում Յայտնութիւն 14։7–ում հիշատակված «դատաստանի ժամ» արտահայտությունը։ բ) Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ մենք իսկապես Մեծ Բաբելոնի մաս չենք կազմում («Արթո՛ւն կացեք. դատաստանի ժամը եկավ»)։ գ) Ինչպիսի՞ մտքեր քեզ դուր եկան «Արթո՛ւն կացեք» գրքույկից։
15. Թվարկիր երեք հատկություններ, որոնք անհրաժեշտ են «շիտակ ճանապարհը» չթողնելու համար։ (Բ Պետ. 2։15; «Զգո՛ն եղեք, որպեսզի ուղիղ ճանապարհը չթողնեք»)
16. Երիտասարդներն ինչպե՞ս կարող են խուսափել «անզգամների ճանապարհից»։ (Առակ. 4։14; «Երիտասարդնե՛ր, քայլեք արդարության ճանապարհով»)
17. ա) Ո՞ր հարցերում է Պողոսը տոկունության լավ օրինակ հանդիսանում (Գործք 14։19, 20; 16։25–33)։ բ) Ինչո՞ւ չպետք է վախենանք ճշմարիտ երկրպագությանը հակառակվողներից։ (դրամա, նաև ելույթ «Չնայած հակառակությանը՝ հիմնովին վկայություն տվեք» վերնագրով)
18. Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր քայլում են Աստծո հետ։ («Աստծո հետ քայլելը օրհնություններ է բերում հիմա և հավիտյան»)
Եկեք վճռական լինենք և ուշադրություն դարձնենք ‘մեր ետևից լսվող խոսքին’, որպեսզի հավիտյան քայլենք մեր երկնային Հոր հետ (Ես. 30։21; Յովհ. 3։36)։