Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/04 էջ 1
  • Հրատապության զգացում պահպանիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրատապության զգացում պահպանիր
  • 2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Պահպանիր հրատապության զգացումդ
    2012 Դիտարան
  • Ինչպես հրատապություն զարգացնել քարոզչական ծառայության հանդեպ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզիր հրատապության ոգով
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նախանձախնդիր եղիր ճշմարիտ երկրպագության հանդեպ
    2010 Դիտարան
Ավելին
2004 Մեր թագավորական ծառայությունը
km 11/04 էջ 1

Հրատապության զգացում պահպանիր

1 Հիսուսը գիտեր, որ երկրի վրա իր Հոր կամքը կատարելու համար իրեն հատկացված ժամանակը սահմանափակ էր (Յովհ. 9։4)։ Հետևաբար նա իր ծառայությունը կատարում էր հրատապության զգացումով և նույնը իր աշակերտներին սովորեցրեց անել (Ղուկ. 4։43–44; 8։1; 10։2–4)։ Հարմարավետ կյանքով ապրելը նրա համար երկրորդական նշանակություն ուներ (Մատթ. 8։20)։ Ուստի նա ի վիճակի էր ավարտին հասցնելու այն գործը, որ ստացել էր Եհովայից (Յովհ. 17։4)։

2 Ժամանակը սահմանափակ է։ «Ամբողջ աշխարհում» (ԷԹ) բարի լուրը քարոզելու համար նախատեսված ժամանակը նույնպես սահմանափակ է (Մատթ. 24։14)։ Աստվածաշնչի մարգարեությունները ցույց են տալիս, որ մենք ապրում ենք վերջին օրերի վերջին ժամանակներում։ Շուտով նրանք, «որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին .... պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը» (Բ Թեսաղ. 1։6–9)։ Այդ դատաստանը հանկարծակի վրա կհասնի (Ղուկ. 21։34, 35; Ա Թեսաղ. 5։2, 3)։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Ուստի մեր պարտականությունն է՝ օգնել նրանց Եհովայի հաճությունը ‘փնտրել’, քանի դեռ ժամանակ կա (Սոփ. 2։2, 3)։

3 Անենք, ինչ կարող ենք։ Գիտակցելով, որ «ժամանակը կարճ է»՝ Աստծո ծառաները քարոզչական գործը առաջնային են համարում (Ա Կորնթ. 7։29–31; Մատթ. 6։33)։ Ոմանք հրաժարվել են տնտեսական բնագավառում հաջողության հասնելու հնարավորություններից կամ անձնական հաճույքներից, որպեսզի ավելի շատ մասնակցություն բերեն ծառայության մեջ (Մարկ. 10։29, 30)։ Մյուսները շարունակում են «ամեն ժամանակ աւելի առաջա[նալ] Տիրոջ գործումը»՝ չնայած տևական փորձություններին (Ա Կորնթ. 15։58)։ Շատերն արդեն տասնյակ տարիներ է, ինչ առանց ‘սայթաքելու’ քարոզում են բարի լուրը (Եբր. 10։23)։ Եհովան անչափ բարձր է գնահատում Թագավորության շահերի համար արված այսպիսի զոհողությունները (Եբր. 6։10)։

4 Կյանքում առաջին տեղում դասելով Եհովայի երկրպագությունը, որի մեջ մտնում է նաև քարոզչական գործը՝ կկարողանանք մեր մտքում վառ պահել Եհովայի օրը։ Դա մեզ պաշտպանում է Սատանայի աշխարհի կողմից մոլորվելուց և ամրացնում աստվածապաշտ վարք դրսևորելու մեր վճռականությունը (Բ Պետ. 3։11–14)։ Ինչ խոսք, ծառայությունը հրատապության զգացումով կատարելը կարող է փրկություն բերել ոչ միայն մեզ, այլ նաև նրանց, ովքեր լսում են մեզ (Ա Տիմոթ. 4։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը