ԱՄՍՎԱ ԹԵՄԱՆ. «ԽՈՍՔԸ ՔԱՐՈԶԻՐ, ԱՐԱ ԱՅՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։
Ինչպես հրատապություն զարգացնել քարոզչական ծառայության հանդեպ
Շատ կարևոր է հրատապություն զարգացնել, քանի որ այն կօգնի մեզ վերապրելու աշխարհի վերջը։ Հետևելով ստորև նշված հիշեցումներին՝ մեր մեջ ամուր կպահենք հրատապության զգացումը։
- Կանոնավորաբար աղոթիր Թագավորության մասին (Մատթ. 6։10)։ 
- Պաշտպանիր սիրտդ՝ ամեն օր ընթերցելով Աստվածաշունչը (Եբր. 3։12)։ 
- Ժամանակդ իմաստնորեն օգտագործիր (Եփես. 5։15, 16; Փիլիպ. 1։10)։ 
- Աչքդ «պարզ» պահիր։ Մի՛ տարվիր աշխարհի ցանկություններով (Մատթ. 6։22, 25; 2 Տիմոթ. 4։10)։ 
- Արթուն մնա՝ հետևելով Աստվածաշնչի մարգարեությունների կատարմանը (Մարկ. 13։35–37)։ 
Հրատապության զգացումը կմղի մեզ լիովին մասնակցելու այն գործին, որն իր ավարտին է մոտենում (Հովհ. 4։34, 35)։