Մասնաճյուղի նամակը
Սիրելի՛ Թագավորության քարոզիչներ
Անդրկովկասում բնակվող բոլոր Եհովայի վկաները վերջին մի քանի ամիսներին հատկապես զբաղված են եղել։ Վրաստանի գրասենյակի եղբայրները ջանադրաբար աշխատում էին և մեծ ջանքեր էին գործադրում հատկապես շինարարական մի շարք նոր ծրագրեր կազմելու համար (Ա Տիմոթ. 4։10, ՆԱ)։ Արդյունքում մեծ գործ արվեց գլխավորապես այն բանի շնորհիվ, որ Եհովան օրհնում էր մեր միացյալ ջանքերը։ Ակնհայտ էր, որ նա էր կատարվող գործին աճ տվողը (Ա Կորնթ. 3։6, 7)։
Նոր ծառայողական տարվա սկզբին Անդրկովկասում կկազմավորվեն մեկ նոր մարզ և երկու նոր շրջան։ Որքան ուրախ ենք, որ վերջերս Կառավարիչ մարմինը մի քանի նոր շրջանային վերակացուներ նշանակեց։ Մենք շատ ուրախ ենք նաև, որ մարտ ամսին հավանություն ստացանք 16 ժամանակավոր հատուկ ռահվիրաների նշանակման համար։ Նրանք գերազանց աշխատանք կատարեցին՝ բացելով նոր տարածքներ և ծառայելով օտարալեզու տարածքներից մի քանիսում։ Նրանք ամսական միջին հաշվով 148 ժամ են տրամադրել քարոզչական ծառայությանը և ամեն ամիս տարածել են ավելի քան 100 պարբերագիր։ Թեև նրանք ժամանակավորապես էին ծառայում որպես հատուկ ռահվիրաներ, նրանցից յուրաքանչյուրը կանոնավորաբար անցկացնում էր Աստվածաշնչի վեց ուսումնասիրություն։
Մենք բոլորս ուրախ ենք, որ մարտ և ապրիլ ամիսներին բարձրագույն թվեր են արձանագրվել ծառայության տարբեր մարզերում, այդ թվում նաև քարոզիչների բարձրագույն թվեր՝ Անդրկովկասում։ Գրանցվել է նաև Հիշատակի երեկոյի ներկաների բարձրագույն թիվ՝ 52 923, որը երբևէ եղածներից ամենաբարձրն է, և դա գերազանցեց յուրաքանչյուրիս սպասելիքները։ 2005 թ. մարտ ամսին գրանցվեց նաև ընդհանուր ռահվիրաների բարձրագույն թիվ՝ 3 050։
Հուզումնալից էր տեսնել, որ ենթառահվիրաների և ընդհանուր ռահվիրաների թիվը, միասին վերցրած, կազմում էր 2005 թ. մարտին գրանցված բոլոր քարոզիչների թվի 25 տոկոսը։ Դա նշանակում է, որ Անդրկովկասում այս տարվա մարտ ամսին յուրաքանչյուր չորս քարոզչից մեկը ծառայել է որպես ռահվիրա։ Սա շատ գովելի՛ է։ Այս տարին ռեկորդային տարի է եղել նաև այն պատճառով, որ 2005 թ.–ին քարոզչական ծառայության գրեթե բոլոր մարզերում երբևիցե եղած բարձրագույն թվեր գրանցվեցին։
Վերակացուների առաջնորդության ներքո քարոզիչներն ու ռահվիրաները ամենուրեք նախանձախնդրության ոգի ցուցաբերեցին՝ զարգացնելով մարդկանց հետաքրքրությունը և ուղղելով Աստվածաշունչ ուսումնասիրողներին դեպի կազմակերպություն։ Նաև կասկած չկա, որ տնից տուն ծառայության շնորհիվ նրանք կարողացան հասնել ավելի շատ մարդկանց, ովքեր «արժանի» են համարվում (Մատթ. 10։11)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մեզ համար մասնակցել բարի լուրը քարոզելու այս սուրբ գործին (Հռովմ. 15։15, 16)։
Ձեր եղբայրներ՝
Վրաստանի գրասենյակ