Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ գթառատություն ցուցաբերելով
1 Եհովան «գթած է» (Սաղ. 145։8)։ Թեև նա Տիեզերքի Գերիշխանն է, սակայն անկատար մարդկանց հետ առնչվելիս բարություն և նրբանկատություն է դրսևորում (Ծննդ. 13։14; 19։18–21, 29)։ Ընդօրինակելով Աստծու գթառատությունը՝ մենք կարող ենք բարելավվել բարի լուրը քարոզելու գործում (Կող. 4։6)։ Դա ավելին է ընդգրկում, քան պարզապես քաղաքավարի և հարգալից ձևով խոսելը։
2 Տնից տուն ծառայելիս։ Ի՞նչ է հարկավոր անել, եթե տանտիրոջն այցելում ենք նրան անհարմար ժամանակ, կամ երբ նա չափազանց զբաղված է և չի կարող զրուցել մեզ հետ։ Մենք պետք է հաշվի առնենք դա և ձգտենք շատ կարճ խոսել կամ առաջարկել մեր ուրիշ անգամ այցելել։ Մենք չպետք է ստիպենք մարդկանց վերցնել մեր գրականությունը, եթե նրանք չենք ցանկանում։ Նրբանկատությունը նաև կմղի մեզ հարգալից վերաբերմունք դրսևորել նրանց սեփականության հանդեպ, օրինակ՝ փակել դարպասները կամ դռները և սովորեցնել մեր երեխաներին նույն կերպով վարվել։ Պետք է հավաստիանանք, որ ցանկացած գրականություն, որ թողնում ենք այն մարդկանց համար, ովքեր տանը չեն, տեսանելի չէ անցորդներին։ Ինչ խոսք, գթառատությունը կմղի մեզ մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես որ մենք կցանկանայինք, որ մեզ վերաբերվեին (Ղուկ. 6։31)։
3 Փողոցի վկայության ժամանակ։ Փողոցում վկայություն տալիս մեր կողմից քաղաքավարություն կլինի չփակել մայթերը, ինչը կխանգարեր անցորդներին, և չհավաքվել խանութների առջև։ Նաև մենք նրբանկատություն դրսևորած կլինենք, եթե փորձենք զրուցել միայն այն մարդկանց հետ, որոնք թերևս կունենան մի քանի րոպե, և խուսափենք զրուցել նրանց հետ, ովքեր ակնհայտորեն շտապում են։ Երբեմն փողոցում աղմուկ լինելու պատճառով գուցե անհրաժեշտ լինի բարձր խոսել, որպեսզի մարդիկ կարողանան մեզ լսել։ Սակայն մենք պետք է անենք դա արժանապատվությամբ՝ առանց մեզ վրա ավելորդ ուշադրություն հրավիրելու (Մատթ. 12։19)։
4 Հեռախոսով վկայություն տալիս։ Մարդկանց հանդեպ նրբանկատությունը կմղի մեզ ծառայության այս ձևը կատարել այնպիսի տեղում, որտեղ աղմուկ չկա։ Մենք ցույց կտանք, որ քաղաքավարի ենք, եթե առանց հապաղելու ներկայանանք և բացատրենք մեր զանգահարելու նպատակը։ Ձայնի հաճելի տոնով ուղիղ խոսափողի մեջ խոսելով՝ կկարողանանք Աստվածաշնչի վրա հիմնված քաջալերական զրույցներ ունենալ (Ա Կորնթ. 14։8, 9)։ Վերոհիշյալ հարցերում բարի, նրբանկատ և քաղաքավարի լինելով՝ մենք ընդօրինակում ենք մեր գթառատ Աստծուն՝ Եհովային։