Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուլ.
«Ի՞նչ եք կարծում, երբևիցե կլինի՞ մի կառավարություն, որը կլուծի մարդկության պրոբլեմները։ [Թույլ տուր պատասխանել։] Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին, որ աղոթեն այդպիսի մի կառավարության մասին, ինչպես գրված է Մատթէոս 6։9, 10–ում։ [Կարդա՛]։ Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու է Աստծու Թագավորությունը գերազանցում մարդկային կառավարություններին, և նշվում է այն օրհնությունների մասին, որ այդ Թագավորությունը կբերի մարդկությանը։
Դիտարան 1 օգոս.
«Այսօր սովորական բան է տեսնել, որ մարդիկ վատ են վերաբերվում միմյանց։ Ի՞նչ եք կարծում, այս հարցը չէ՞ր լուծվի, եթե ավելի շատ մարդիկ կիրառեին Հիսուսի հետևյալ խոսքերը։ [Կարդա՛ Մատթէոս 7։12–ը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը Աստվածաշնչի հիման վրա ցույց է տալիս, թե ինչպես հնարավոր կլինի այն, որ մարդու արժանապատվությունը չոտնահարվի»։
Արթնացե՛ք հուլ–սեպտ.
«Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչո՞ւ ենք ծերանում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու ենք ծերանում, և թե ինչ միջոցներ է Աստված ձեռնարկել, որ մարդիկ հավիտյան ապրեն։ [Կարդա՛ Եսայիա 25։8–ը։] «Արթնացե՛ք»–ի այս համարում քննարկվում են ծերության պրոցեսի մի քանի տեսություններ»։