Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուլ.
«Հարազատի մահը կարող է մեծ վիշտ պատճառել։ Ի՞նչ եք կարծում, երբ մարդը մահանում է, նրանից մի ինչ–որ մաս շարունակո՞ւմ է ապրել։ [Թույլ տուր պատասխանել։] Հիսուսը այսպիսի քաջալերական խոստում է տալիս։ [Կարդա՛ Հովհաննես 5։28, 29–ը։] Հիսուսն ասաց, որ «գալիս է» հարության ժամը, ուստի այս պարբերագրում բացատրվում է, թե ըստ Աստվածաշնչի՝ որտեղ են այժմ գտնվում մահացածները»։
Դիտարան 1 օգոս.
«Ես կցանկանայի ձեր կարծիքն իմանալ մի հարցի վերաբերյալ, որ ասաց Հիսուսը։ [Կարդա՛ Մատթեոս 5։3–ը։] Ձեր կարծիքով՝ հոգևոր անձնավորություն լինելը կարևո՞ր է երջանիկ լինելու համար։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագիրը ցույց է տալիս, թե ինչ է Աստվածաշունչը հայտնում հոգևոր անձնավորություն լինելու մասին, և թե ինչպես կարող ենք դառնալ այդպիսին»։