Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուլ.
«Մարդկության պատմության հազարավոր տարիների ընթացքում մարդիկ բազմաթիվ հավատալիքներ են ստեղծել։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է արդյոք իմանալ, թե դրանցից որոնք են ճիշտ, և որոնք են սխալ։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում քննարկվում է, թե որտեղ կարելի է ճշմարիտ ուսմունքներ գտնել, որոնք հաճելի են Աստծուն»։ Կարդա՛ Բ Տիմոթէոս 3։16–ը։
Դիտարան 1 օգոս.
«Այսօր բազմաթիվ մարդիկ պայքարում են թերարժեքության զգացումի դեմ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է անել նրանց օգնելու համար։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչպես կարող է Աստվածաշունչն օգնել այդպիսի մարդկանց, որ իսկական ուրախություն գտնեն»։ Զրուցակցի ուշադրությունը հրավիրիր «Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ ուրախություն գտնել» վերնագրով հոդվածում թավատառով ընդգծված սուրբգրային համարների վրա։
Արթնացե՛ք հուլ.–սեպ.
«Ծնողներից շատերը ընտրողական են այն հարցում, թե ինչ են թույլ տալիս իրենց երեխաներին դիտել։ Դժվարությա՞մբ եք ձեր ընտանիքի համար պատշաճ ֆիլմեր գտնում։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Եփեսացիս 4։17–ը։] Այս պարբերագրում քննարկվում է, թե ինչպես կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին ժամանցի հարցում ճիշտ ընտրություն կատարել»։