Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուլ.
«Շատերը նկատել են, որ մարդկանց մեջ գնալով աճում է մեկուսանալու տենդենցը։ Ի՞նչ եք կարծում, խելամի՞տ է այդպես վարվելը։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք այս իմաստուն խոսքերին, որ ցույց են տալիս, թե որքան արժեքավոր է ընկերակցությունը։ [Կարդա՛ Ժողովող 4։9, 10–ը։] Այս պարբերագիրը ցույց է տալիս, թե ինչու մեզանից յուրաքանչյուրը ուրիշների կարիքն ունի և թե ինչպես է հնարավոր լուծել մեկուսանալու խնդիրը»։
Դիտարան 1օգոս.
«Գիտեի՞ք արդյոք, որ համաձայն մի հաշվետվության՝ ամբողջ աշխարհի բնակչության կեսից ավելիի օրական ապրուստը ամերիկյան երկու դոլար անգամ չի կազմում։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է ինչ–որ բան անել իրավիճակը շտկելու համար։ [Թույլ տուր պատասխանել։] «Դիտարանի» այս համարը մատնանշում է աղքատության խնդրի այն վերջնական լուծմանը, որը գտնվում է Աստվածաշնչում»։ Կարդա՛ Սաղմոս 72։12, 13, 16–ը։