Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 հուլ.
«Եթե մեր օրերում լուրերով հաղորդեին այսպիսի մի իրադարձության մասին [այն, ինչ պատկերված է շապիկի վրա], մարդկանց մեծամասնությունը հավանաբար կասկածանքով կվերաբերվեր այդ լուրին։ Համամի՞տ եք։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Մարկոս 4։39–ը։] Ի՞նչ փաստ կա, որ Հիսուսի կատարած հրաշքներն իրական են եղել։ «Դիտարանի» այս համարում քննարկվում է այդ հարցը»։
Դիտարան 1 օգոս.
«Տեսնելով, որ մարդկությունը ծայրաստիճան պառակտված է՝ շատերը կարծում են, որ խաղաղության հասնելու միակ միջոցը ամբողջ աշխարհում մեկ կառավարություն հաստատելն է։ Ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Դանիէլ 2։44–ը։] Այս պարբերագրում քննարկվում է այն հարցը, թե ինչ է անում Աստծո Թագավորությունն այժմ, և թե ինչպես է այն շուտով ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու»։
Արթնացե՛ք հուլ.–սեպտ.
«Շատերն այսօր միայնություն են զգում։ Դա մարդկանցից առանձնացած լինելու զգացում է։ Համամի՞տ եք, որ դա կարող է ցավագին լինել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Սաղմոս 25։16–ը։] «Արթնացե՛ք»–ի այս համարը գործնական խորհուրդներ է տալիս միայնության դեմ պայքարելու համար»։