Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/06 էջ 1
  • Համարձակ, բայց նաև խաղաղարար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համարձակ, բայց նաև խաղաղարար
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Արժե՞ լինել խաղաղարար
    2006 Արթնացե՛ք
  • ‘Խաղաղություն որոնեցեք և նրան հետևեք’
    2001 Դիտարան
  • Համարձակորե՞ն ես քարոզում
    2000 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 11/06 էջ 1

Համարձակ, բայց նաև խաղաղարար

1 Շատ մարդիկ, որոնց մենք քարոզում ենք, անկեղծորեն հավատում են այնպիսի ուսմունքների, որոնք հակասում են աստվածաշնչյան ճշմարտությանը։ Թեև մենք պետք է համարձակությամբ քարոզենք, սակայն մենք նաև ցանկանում ենք ‘ամեն մարդկանց հետ խաղաղություն ունենալ’ ու խուսափել նրանց վիրավորելուց (Հռովմ. 12։18; Գործք 4։29)։ Թագավորության պատգամը քարոզելիս ինչպե՞ս կարող ենք լինել համարձակ, բայց նաև խաղաղարար։

2 Ընդհանուր եզրեր փնտրիր։ Խաղաղարար անհատը խուսափում է վեճերից։ Տանտիրոջ հավատալիքները անտեղի հերքելով՝ նրան չենք տրամադրի լսելու մեր հաղորդած պատգամը։ Երբ նա սխալ տեսակետ է հայտնում, կարող ենք նրբանկատորեն այնպիսի միտք արտահայտել, որին գուցե նա համաձայն լինի։ Շեշտելով այն միտքը, որին երկուսս էլ հավատում ենք՝ կկարողանանք վերացնել տանտիրոջ բացասական զգացմունքներն ու հասնել նրա սրտին։

3 Չուղղելով զրուցակցի սխալ տեսակետը՝ արդյո՞ք փոխզիջումների չենք գնում կամ չենք մեղմացնում ճշմարտությունը։ Ոչ։ Մեզ՝ քրիստոնյաներիս, հանձնարարված է ոչ թե հերքել մեր զրուցակցի յուրաքանչյուր սխալ տեսակետ, այլ քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Սխալ կարծիք լսելիս բուռն կերպով արձագանքելու փոխարեն՝ կարող ենք ձգտել հասկանալ, թե ինչու է անհատն այդպես մտածում (Առակ. 16։23)։

4 Հարգիր տանտիրոջ արժանապատվության զգացումը։ Որոշ դեպքերում մենք պետք է համարձակությամբ ու քաջությամբ հերքենք սխալ ուսմունքները։ Սակայն լինելով խաղաղարար անհատներ՝ մենք կխուսափենք ծաղրելուց ու նվաստացուցիչ բառեր ասելուց այն անձանց հասցեին, ովքեր կեղծ ուսմունքների են հավատում ու սովորեցնում դրանք։ Մեզ ուրիշներից վեր դասելը վանում է մարդկանց, մինչդեռ խոնարհ ու բարի մոտեցումը հրապուրում է ճշմարտությունը սիրողներին։ Մեզ լսող մարդկանց ու նրանց հավատալիքների հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորելով՝ ցույց կտանք, որ հարգում ենք նրանց արժանապատվության զգացումը։ Այդպես նրանց համար ավելի հեշտ կլինի ընդունել մեր պատգամը։

5 Պողոս առաքյալը հաշվի էր առնում իրեն լսողների հավատալիքները և բարի լուրը փորձում էր այնպես ներկայացնել, որ հասներ նրանց սրտերին (Գործք 17։22–31)։ Նա պատրաստակամորեն «ամենին ամեն բան եղա[վ], որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցն[ի]» (Ա Կորնթ. 9։22)։ Մենք կարող ենք ընդօրինակել նրան ու լինել խաղաղարար համարձակությամբ բարի լուրը քարոզելիս։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը