Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 սեպ.
«Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը այս խոսքերի վերաբերյալ։ [Կարդա՛ Բ Օրինաց 32։4–ը]։ Երբևէ մտածե՞լ եք, եթե Աստված ամենակարող է և արդար, ինչո՞ւ այս աշխարհում այսքան տառապանք ու չարություն կա։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու է Աստված թույլ տվել, որ չարությունը գոյություն ունենա մինչև մեր օրերը»։
Դիտարան 1 հոկ.
«Երբևէ եղե՞լ է, որ ասեք ինքներդ ձեզ. «Այս բանը ես պետք է այլ կերպ անեի»։ [Թույլ տուր պատասխանել։] Նկատեք, թե ինչ է ասվում այստեղ այն մասին, թե ինչու բոլորս էլ երբեմն որոշումներ ենք կայացնում, որոնց համար հետո զղջում ենք։ [Կարդա՛ Երեմիա 10։23–ը]։ Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչպես են Աստվածաշնչի գործնական խորհուրդներն օգնում մեզ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում»։
Արթնացե՛ք հոկ.–դեկ.
«Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ կարող են ծնողներն իսկապես օգտակար խորհուրդներ գտնել։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16–ը]։ Այս պարբերագրում բացատրվում է, թե որքան գործնական կարող է Աստվածաշունչը լինել ծնողներին օգնելու հարցում, որպեսզի նրանք կարողանան երջանիկ երեխաներ մեծացնել»։