Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 սեպտ.
Հիշատակիր ինչ–որ նորություն, որը մտահոգում է ձեր տեղանքում ապրող մարդկանց։ Ապա հարցրու. «Ի՞նչ եք կարծում, Աստվածաշնչի այս համարը չի՞ նկարագրում այն ժամանակները, որոնցում մենք ապրում ենք հիմա։ [Կարդա՛ Բ Տիմոթէոս 3։1–ը և թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում քննարկվում է մի փաստ, որը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք վերջին օրերում, նաև քննարկվում է, թե մենք ինչ պետք է անենք»։
Դիտարան 1 հոկ.
«Կենսաբանները փորձում են վերացնել հիվանդությունները և երկարացնել մարդու կյանքի տևողությունը։ Ձեր կարծիքով՝ երբևիցե հնարավոր կլինի՞ հավիտյան ապրել։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչն է պատճառը, որ մենք ցանկանում ենք երկար ապրել։ [Կարդա՛ Ժողովող 3։11–ը։] Այս պարբերագրում քննարկվում է այն հարցը, թե ինչու է Աստված մեզ ստեղծել հավիտյան ապրելու ցանկությամբ»։