Առաջարկենք մեր պարբերագրերը, որ վկայում են ճշմարտության մասին
1. Ո՞րն է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի դերը։
1 «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը» և «Արթնացե՛ք» պարբերագրերը գլխավոր դեր են խաղում Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մենք հաճույքով կանոնավորաբար տարածում ենք այդ ժամանակահարմար պարբերագրերը ծառայության տարբեր ձևերին մասնակցելիս։
2. Ինչպիսի՞ փոփոխությունների են ենթարկվել «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերը և ինչո՞ւ։
2 Ինչպես գիտենք, տարիների ընթացքում փոխվել են այդ պարբերագրերի չափսերը, բովանդակությունը, ինչպես նաև դրանք տարածելու մեր մեթոդները։ Այդ փոփոխություններն արվել են պարբերագրերն ավելի հետաքրքիր և ազդեցիկ դարձնելու նպատակով, որպեսզի Թագավորության պատգամը հասնի «ամեն տեսակ մարդկանց սրտերին, որպեսզի նրանք փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթ. 2։4)։
3. Ինչպե՞ս ենք ծառայության ժամանակ օգտագործելու պարբերագրերը։
3 Սկսած 2006 թ. հունվարից՝ մենք տարբեր մատուցումներ ենք հմտորեն օգտագործել, որպեսզի տարածենք «Արթնացե՛ք»–ի եռամսյա թողարկումները։ Նույնը մենք կանենք և «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը» պարբերագրի երկու թողարկումներից մեկը տարածելիս։ Մատուցումներ յուրաքանչյուր պարբերագրի համար կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի վերջին էջում։ Դրանք սովորաբար վերաբերում են պարբերագրի ներածական հոդվածներից որևէ մեկին, երբեմն էլ որոշ այլ հոդվածներին, որոնք կհետաքրքրեն շատ մարդկանց։ Այդ մատուցումները կարելի է ավելի արդյունավետորեն օգտագործել, եթե լավ ծանոթ լինենք հոդվածին, որի վերաբերյալ ցանկանում ենք մատուցում անել, ինչպես նաև ներկայացնենք այն մեր սեփական խոսքերով և հարմարեցնենք մեր տարածքի կարիքներին։
4. Ինչո՞ւ թերևս օգտակար լինի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում բերված մատուցումներից բացի օգտագործել այլ մատուցումներ։
4 Թեև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում առաջարկվում են երկու մատուցումներ յուրաքանչյուր պարբերագրի համար, դու ազատորեն կարող ես օգտագործել բոլորովին այլ մատուցում։ Այդպես անելու պատճառներից մեկն այն է, որ պարբերագրի մեկ ուրիշ հոդված կարող է ավելի հետաքրքրական լինել ձեր տարածքում ապրող մարդկանց համար։ Կամ գուցե մտածես, որ կարելի է ավելի արդյունավետ մատուցում անել այն հոդվածի վերաբերյալ, որը մեծապես հետաքրքրել է քեզ։
5. Ի՞նչ պետք է անես մատուցում նախապատրաստելուց առաջ։
5 Ինչպե՞ս կարող ես պատրաստել քո սեփական մատուցումը։ Նախևառաջ դու պետք է շատ լավ ծանոթ լինես այն հոդվածին, որն ընտրել ես տարածելու համար։ Հավանաբար միշտ չէ, որ կկարողանաս ծանոթ լինել պարբերագրի յուրաքանչյուր հոդվածին, այնուամենայնիվ, դու պետք է խանդավառությամբ և անկեղծությամբ ներկայացնես այդ հոդվածը։ Դու կկարողանաս դա անել միայն այն դեպքում, եթե ծանոթ ես այն թեմաներին, որոնք ցանկանում ես ներկայացնել։
6. Ինչպե՞ս կարող ես պատրաստել քո սեփական մատուցումը։
6 Բացի դա, նախաբանի խոսքերը պատրաստելիս ճկուն եղիր։ Զրույցը սկսելու համար կարելի է հոդվածի վերաբերյալ հետաքրքրություն առաջացնող տեղին հարց տալ։ Միշտ վստահ եղիր, որ Աստծու Խոսքը մարդկանց սրտերին հասնելու զորություն ունի (Եբր. 4։12)։ Որևէ հոդված ներկայացնելիս ընտրիր զրույցիդ թեմայի հետ կապ ունեցող համապատասխան սուրբգրային համար, հատկապես այն համարներից, որոնք նշված կամ մեջբերված են հոդվածում։ Խորհիր, թե ինչպես կարող ես կապել համարը հոդվածի թեմայի հետ։
7. Ինչպե՞ս կարող ես բարելավել մատուցումներդ։
7 Ամեն առիթի դեպքում։ Մատուցումն իսկապես արդյունավետ դարձնելու համար այն հարկավոր է օգտագործել։ Շաբաթ օրերին ժողովի հետ միասին մասնակցիր պարբերագրերով ծառայությանը։ Առաջարկիր պարբերագրերը նրանց, ովքեր նախկինում վերցրել են գրականություն։ Միշտ առաջարկիր պարբերագրերը Աստվածաշունչ ուսումնասիրողներին և վերայցելության ժամանակ հանդիպած այլ մարդկանց։ Թերևս կարողանաս պարբերագրեր տալ նրանց, ում հանդիպում ես ճանապարհորդելիս, գնումներ կատարելիս կամ էլ հիվանդանոցի ընդունարանում սպասելիս։ Բարելավիր մատուցումներդ, որոնք օգտագործում ես ամսվա ընթացքում։
8. Ինչո՞վ են առանձնահատուկ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։
8 «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»–ը առանձնահատուկ պարբերագրեր են։ Դրանք փառաբանում են Եհովային՝ որպես տիեզերքի Գերիշխանի (Գործ. 4։24)։ Դրանք մխիթարում են մարդկանց Աստծու Թագավորության բարի լուրով և քաջալերում են հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ (Մատթ. 24։14; Գործ. 10։43)։ Բացի դա, այդ պարբերագրերը հետևում են աշխարհի իրադարձություններին, որոնք վկայում են Աստվածաշնչի մարգարեությունների կատարման մասին (Մատթ. 25։13)։ Օգնիր քո տարածքում ապրող մարդկանց օգուտներ քաղել այդ պարբերագրերից՝ պատրաստ լինելով տարածելու դրանք ամեն հարմար առիթի դեպքում։
9. Ինչպե՞ս կարող ենք վերայցելության համար հիմք նախապատրաստել։
9 Եթե քեզ հաջողվի անհատին պարբերագիր տալ կամ նույնիսկ ընկերական զրույց վարել նրա հետ հոգևոր որևէ թեմայով, պատրաստ եղիր մի հետաքրքիր հարց տալու կամ մտածելու տեղիք տվող միտք հաղորդելու, որը կարող է վերայցելության և հոգևոր մեկ այլ թեմայի շուրջ զրուցելու դուռ բացել։ Եթե եռանդորեն ցանում ենք ճշմարտության սերմերը, ապա կարող ենք համոզված լինել, որ Եհովան կբացի այն անհատների սրտերը, ովքեր անկեղծորեն ցանկանում են ճանաչել և ծառայել Իրեն (1 Կորնթ. 3։6)։