Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/08 էջ 6
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ծերանոցում են, բայց մոռացված չեն
    2008 Դիտարան
  • Օգնում ենք սթրեսի դեմ պայքարող բուժաշխատողներին
    Դեպքեր ծառայությունից
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 4/08 էջ 6

Հարցերի արկղ

◼ Կարո՞ղ է արդյոք Եհովայի վկան բուժվել կամ խնամվել այնպիսի հիվանդանոցում կամ ծերանոցում, որը տնօրինվում է որևէ կրոնական կազմակերպության կողմից։

Կան հիվանդանոցներ կամ ծերանոցներ, որոնք տնօրինվում են տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից։ Այդ հաստատություններում բուժում կամ երկարատև բուժօգնություն է ցույց տրվում։ Դրանք հիմնականում չեն հիմնադրվել Մեծ Բաբելոնի շահերն առաջ տանելու նպատակով (Հայտն. 18։2, 4)։ Այդ հաստատությունները սկզբում գուցե հիմնադրվել են որոշակի կրոնական կազմակերպությունների կողմից՝ դրամական եկամուտ ստանալու նպատակով։ Սակայն այսօր որոշ հիվանդանոցներ միայն անունով են կրոնական, մինչդեռ մյուսներում դեռևս կան եկեղեցու սպասավորներ, որոնք որոշակի պարտականություններ են կատարում այնտեղ։

Եթե որևէ Եհովայի վկա բուժման կամ խնամքի կարիք ունի, ապա նա պետք է անձնական որոշում կայացնի՝ դիմե՞լ կրոնի հետ կապ ունեցող որևէ բժկական հաստատության, թե՞ ոչ։ Ինչ–որ մեկի խիղճը թերևս թույլ տա նրան դա անելու, իսկ մեկ ուրիշինը՝ ոչ (1 Տիմոթ. 1։5)։ Կան որոշակի հանգամանքներ, որոնք կարող են անդրադառնալ անհատի որոշման վրա, և լավ կլինի նկատի ունենալ դրանք։

Օրինակ՝ գուցե կրոնական անվանում ունեցող հիվանդանոցը կամ ծերանոցը տվյալ վայրում միակն է։ Կամ հնարավոր է՝ կրոնի հետ կապ ունեցող այդ հաստատությունում ավելի որակյալ բուժօգնություն են ցույց տալիս։ Այդ հիվանդանոցը կարող է լինել միակը, որտեղ կան հատուկ սարքավորումներ, որոնք հարկ եղած բուժում են ապահովում։ Կամ հնարավոր է դա միակ հիվանդանոցն է, որտեղ կարող են թույլ տալ, որ քեզ բուժի քո բժիշկը կամ վիրաբույժը։ Բացի դրանից, երբեմն այն հիվանդանոցները, որոնք կապ ունեն որևէ կրոնի հետ, կարող են հարգել քո քրիստոնեական տեսակետը արյան գործածության վերաբերյալ, մինչդեռ որոշ այլ մասնավոր կամ պետական հիվանդանոցներ՝ ոչ։ Սրանք մի քանիսն են այն գործոններից, որոնք կարող ես նկատի ունենալ, երբ որոշում ես, թե որ հաստատությունում բուժվել կամ խնամվել։

Եթե արդեն որոշել ես գնալ որևէ հիվանդանոց կամ ծերանոց, որը կապ ունի ինչ–որ կրոնի հետ, ապա թերևս մտածես, որ ընդամենը վճարում ես քեզ մատուցած ծառայության դիմաց։ Ենթադրենք՝ կրոնական ինչ–որ կազմակերպություն բիզնես է սկսում և դու որոշում ես օգտվել նրանց մատուցած ծառայություններից։ Դրանց համար վճարելով կամ տվյալ կազմակերպությունից որևէ բան գնելով՝ դու նվիրաբերություններ չես անում նրանց՝ այդպիսով աջակցելով կեղծ կրոնին։ Դու պարզապես վճարում ես այդ ապրանքի կամ ծառայության համար։

Որպես քրիստոնյա՝ դու իհարկե նման հանգամանքներում պետք է հաստատ համոզված լինես, որ չես մասնակցում կեղծ երկրպագության հետ կապված որևիցե գործողության։ Նաև դու չես օգտագործի այնպիսի կրոնական տիտղոսներ, ինչպիսիք են՝ «Հայր» կամ «Քույր», երբ դիմես այն անձանց, ովքեր թերևս աշխատում են այդ հաստատությունում կամ գալիս են այդտեղ (Մատթ. 23։9)։ Պետք է հավաստիանաս, որ քո հարաբերությունները զուտ գործարքային են. դու բուժօգնություն ես ստանում և ուրիշ ոչինչ։

Երբ հիվանդանոց ես պառկում, կարող ես հայտնել, որ Եհովայի վկա ես և ցանկանում ես, որ քեզ այցելեն տեղի երեցները։ Դրա շնորհիվ կկարողանաս ստանալ պետք եղած հոգևոր օգնությունը այնքան ժամանակ, որքան գտնվում ես հիվանդանոցում (1 Թեսաղ. 5։14)։

Եթե որևէ տարեց քույր կամ եղբայր ապրում է ծերանոցում, ապա ընտանիքի քրիստոնյա անդամները, տեղի երեցները և ժողովի անդամները պետք է պատասխանատվությամբ մոտենան նրա հոգևոր կարիքների մասին հոգ տանելուն, հատկապես եթե նա գտնվում է այնպիսի հաստատությունում, որը կապ ունի որևէ կրոնական կազմակերպության հետ։ Եթե ջանանք այդպես անել, ապա մեր տարեց հավատակիցները մեծապես կքաջալերվեն։ Բացի այդ, մենք կկարողանանք օգնել նրանց, որ սխալմամբ չմասնակցեն այդպիսի հաստատություններում կատարվող կրոնական ծառայություններին, տոնակատարություններին և նման գործողությունների։

Ի մտի ունենալով այս ամենը՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է քննի բոլոր հանգամանքները և հետո կայացնի իր սեփական որոշումը, թե որ հիվանդանոցում կամ ծերանոցում բուժվել կամ խնամվել (Գաղ. 6։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը