Նախապատրաստվելը կօգնի արդյունավետ վերայցելություններ կատարելու
1. Ինչպե՞ս ընդարձակվեց քրիստոնեական ծառայությունը առաջին դարում։
1 Հիսուսը նախապատրաստեց իր աշակերտներին, որպեսզի նրանք «թագավորության բարի լուրի» արդյունավետ քարոզիչներ դառնան (Մատթ. 4։23; 9։35)։ Պաղեստինում քարոզելիս Հիսուսը սովորեցնում էր նրանց։ Սակայն երկինք համբարձվելուց առաջ նա ասաց, որ քրիստոնեական ծառայությունը ընդարձակվելու է, և բոլոր ազգերից շատ մարդիկ դառնալու են իր աշակերտները (Մատթ. 28։19, 20)։
2. Աշակերտներ պատրաստելու վերաբերյալ Հիսուսի տված պատվիրանը կատարելու համար ի՞նչ է անհրաժեշտ։
2 Քարոզչական աշխատանքը կատարելիս նրանք պետք է նաև վերայցելեին այն անհատներին, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերել Աստծու Թագավորության բարի լուրի նկատմամբ, և սովորեցնեին նրանց պահելու այն ամենը, ինչ Քրիստոսը պատվիրեց։ Ուստի արդյունավետ վերայցելություններ կատարելու համար մենք պետք է լավ նախապատրաստվենք։
3. Նույնիսկ առաջին այցելության ժամանակ ինչպե՞ս կարող ես վերայցելության հիմք նախապատրաստել։
3 Հարկավոր է նախապատրաստվել։ Որոշ քարոզիչներ ջանում են որևէ հարց բաց թողնել առաջին այցելության ժամանակ և խոստանում են վերադառնալ ու քննարկել այդ հարցը։ Նրանք այն կարծիքին են, որ վերայցելության ժամանակ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը օգտագործելը օգնում է իրենց անմիջապես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
4. Վերայցելություն կատարելու համար ինչո՞ւ չպետք է սպասենք հաջորդ ամսվա պարբերագրերը ստանալուն։
4 Եթե ամեն ամիս կանոնավորաբար պարբերագրեր ենք տալիս տանտիրոջը, ապա հարկ չկա սպասելու հաջորդ ամսվա հոդվածները ստանալուն և միայն այդ ժամանակ վերայցելել։ Անհատի մեջ հետաքրքրություն կարելի է առաջացնել՝ քննարկելով այն պարբերագրի տեղեկությունը, որը նա արդեն ունի։
5. Ինչո՞ւ է կարևոր վերայցելություն կատարելիս նպատակ ունենալ։
5 Նպատակ դիր։ Նախքան անհատին վերայցելելը մի քանի րոպե հատկացրու քո գրառումները վերանայելուն և մտածիր, թե ինչ պետք է խոսես։ Օրինակ՝ կարող ես մի միտք քննարկել այն պարբերագրից, որ տվել ես նրան կամ առաջարկել գրականություն այնպիսի թեմայով, ինչի մասին զրուցել եք անցյալ անգամ։ Եթե դու բաց հարց ես թողել առաջին այցելության ժամանակ, ապա անկասկած ցանկանում ես վերադառնալ և քննարկել այդ հարցը։ Երբ ուզում ես քո ասելիքը հաստատել սուրբգրային համարի միջոցով, կարդա անմիջապես Աստվածաշնչից։
6. Վերայցելություն կատարելիս ո՞րն է մեր նպատակը։
6 Մեր նպատակը։ Ինչ խոսք, մեր նպատակն է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Մի եղբայր վերայցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն է առաջարկում մի տղամարդու, սակայն վերջինս հրաժարվում է։ Հաջորդ անգամ, երբ եղբայրը այցելում է նրան՝ պարբերագրեր տալու, ասում է. «Մենք ձեզ համար պարբերագրեր ենք բերել, նաև ուզում ենք մի հարց տալ»։ Երբ այդ անձնավորությունը պատասխանում է, եղբայրը կարդում է սուրբգրային մի համար և մի պարբերություն՝ Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկից։ Սկսվում է Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն։
7. Ինչպե՞ս է լավ նախապատրաստվելը օգնել քեզ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու։
7 Ուստի արժե՛ ժամանակ տրամադրել և նախապատրաստվել վերայցելություններին։ Այդպես անելով՝ մենք մեծ ուրախություն կապրենք։ Նաև պատիվ կունենանք օգնելու նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված» հավիտենական կյանքի հանդեպ (Գործ. 13։48)։