Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/09 էջ 1
  • Ինչպե՞ս լսեն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս լսեն
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ ենք մենք կրկին ու կրկին այցելում
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզիր առանց դադարի
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • «Աչալո՛ւրջ եղիր, որ կատարե՛ս այն ծառայությունը, որը ստացար Տիրոջով»
    2008 Դիտարան
  • ‘Բարիք ավետենք’
    2005 Դիտարան
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 1/09 էջ 1

Ինչպե՞ս լսեն

1. Ինչո՞ւ է քարոզչական գործը դժվար, սակայն ինչո՞ւ պետք է շարունակենք քարոզել։

1 Մինչ Եհովայի օրը արագորեն մոտենում է, անչափ կարևոր է, որ մարդիկ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեն Աստծու մասին և իմանան, թե ինչ նպատակներ նա ունի մարդկության առնչությամբ (Հովհ. 17։3; 2 Պետ. 3։9, 10)։ Մեր քարոզչական գործը երբեմն կարող է դժվար լինել, քանի որ շատերն անտարբեր են կամ ծաղրում են մեզ (2 Պետ. 3։3, 4)։ Այդուհանդերձ, մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ մեր տարածքում դեռևս կան մարդիկ, ովքեր կլսեն բարի լուրը։ Իսկ «ինչպե՞ս լսեն, եթե քարոզող չլինի» (Հռոմ. 10։14, 15)։

2. Ինչպե՞ս է Պողոսի օրինակը քաջալերում մեզ։

2 Երբ հակառակության ենք հանդիպում։ Քանի որ շատերը ցանկանում են լսել Աստծու Թագավորության պատգամը, մենք չպետք է դադարեցնենք մեր գործը։ Փիլիպպեն Եվրոպայի քաղաքներից առաջինն էր, որտեղ Պողոսը քարոզեց բարի լուրը։ Շատ չանցած՝ այնտեղ նրա ու Շիղայի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրին, ծեծեցին ու բանտ նետեցին (Գործ. 16։16–24)։ Բայց Պողոսը չվախեցավ ու հետ չկանգնեց։ Իսկ երբ գնաց Թեսաղոնիկե, «Աստծու շնորհիվ համարձակությամբ լցվեց» (1 Թեսաղ. 2։2)։ Պողոսի օրինակը արդյոք մեզ չի՞ քաջալերում շարունակել քարոզել (Գաղ. 6։9)։

3. Նրանք, ովքեր նախկինում մերժել են բարի լուրը, ինչպե՞ս են փոխել իրենց վերաբերմունքը։

3 Նրանք, ովքեր տարիներ շարունակ մերժել են բարի լուրը, այժմ փոխել են իրենց վերաբերմունքը կա՛մ տնտեսական դժվարությունների, կա՛մ հիվանդության, կա՛մ հարազատի մահվան, կա՛մ էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով (1 Կորնթ. 7։31)։ Այն երեխաները, որոնց ծնողները ժամանակին հակառակվել են, այժմ դարձել են չափահաս և հնարավոր է՝ ընդունեն ճշմարտությունը։ Եթե շարունակենք քարոզել, այսպիսի անհատները հնարավորություն կունենան «Եհովայի անունը կանչելու», քանի դեռ ուշ չէ (Հռոմ. 10։13)։

4. Ի՞նչն է մղում մեզ ծառայելու «առանց դադարի»։

4 «Առանց դադարի»։ Աստծու և մերձավորի հանդեպ սերը մղում է մեզ «առանց դադարի» շարունակել քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը, ինչպես որ արեցին առաքյալները առաջին դարում (Գործ. 5։42)։ Այսօր շատերը «հառաչում եւ ողբում են [աշխարհում տեղի ունեցող] բոլոր պղծութիւնների համար» (Եզեկ. 9։4)։ Որքա՜ն են մխիթարվում այսպիսի մարդիկ, երբ լսում են բարի լուրը։ Անգամ երբ մարդկանց մեծ մասը չի ուզում լսել մեզ, մենք գիտենք որ Եհովան գնահատում է մեր ջանքերը (Եբր. 13։15, 16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը