Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/09 էջ 2
  • «Ոգով բոցավառվե՛ք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ոգով բոցավառվե՛ք»
  • 2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Մենք պետք է պահպանենք մեր եռանդը ծառայության հանդեպ
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Կընդօրինակե՞ս Եհովայի ու Հիսուսի նախանձախնդրությունը Հիշատակի երեկոյի շրջանում
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Եռանդագին հռչակենք բարի լուրը
    2000 Դիտարան
  • «Բարի գործերի նախանձախնդի՞ր» ես
    2013 Դիտարան
Ավելին
2009 Մեր թագավորական ծառայությունը
km 11/09 էջ 2

«Ոգով բոցավառվե՛ք»

1. Ինչպե՞ս պետք է ծառայենք։

1 Ծառայության մեջ մենք պետք է միշտ եռանդուն լինենք։ Աստվածաշունչը հորդորում է. «Ոգով բոցավառվե՛ք։ Եհովայի՛ն ծառայեք» (Հռոմ. 12։11)։ Այդուհանդերձ, կան շատ բաներ, որոնք կարող են թուլացնել մեր եռանդը։ Ուստի ինչպե՞ս կարող ենք «կրակի նման բորբոքել» մեր եռանդը քարոզչական գործում (2 Տիմոթ. 1։6, 7)։

2. Ի՞նչ կապ գոյություն ունի Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության և ծառայությունը եռանդով կատարելու միջև։

2 Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն։ Թագավորության արդյունավետ քարոզիչը նա է, ով սիրում է Աստծու օրենքը և սրտանց ընդունում է այնտեղ գրված ճշմարտությունները (Սաղ. 119։97)։ Այդ անգին գանձերը, որ գտնում ենք անձնական ուսումնասիրության ժամանակ, ոգևորում են մեզ և մղում են ավելի մեծ եռանդով ծառայելու։ Մենք սիրում ենք Եհովային, որը հայտնում է մեզ այդ ճշմարտությունները, և ցանկանում ենք մարդկանց քարոզել բարի լուրը։ Այդ պատճառով մղվում ենք գովաբանելու Աստծուն և հռչակելու նրա անունը (Եբր. 13։15)։ Երբ եռանդորեն քարոզում ենք բարի լուրը, ցույց ենք տալիս, որ բարձր ենք գնահատում վկայություն տալու գործը։

3. Ինչպե՞ս է Աստծու սուրբ ոգին ազդում մեր ծառայության վրա։

3 Խնդրիր սուրբ ոգին։ Քարոզչական գործը կատարում ենք ոչ թե մեր սեփական ուժերով, այլ սուրբ ոգու զորությամբ (1 Պետ. 4։11)։ Եթե մոտենանք Եհովային, նրան, ով «սաստիկ զորություն» ունի, ուժ կստանանք և համարձակորեն կքարոզենք (Ես. 40։26, 29–31)։ Օրինակ՝ Պողոս առաքյալը ծառայության ժամանակ մեծ հակառակության հանդիպեց, սակայն «Աստծուց օգնություն ստացավ» (Գործ. 26։21, 22)։ Ուստի հարկավոր է աղոթել սուրբ ոգու համար, քանի որ միայն Եհովայի հզոր ուժի օգնությամբ կարող ենք «բոցավառվել» ծառայության մեջ (Ղուկ. 11։9–13)։

4. Ի՞նչ դրական արդյունքներ կլինեն, եթե եռանդորեն ծառայենք, սակայն ի՞նչ է հարկավոր հաշվի առնել։

4 Ծառայության հանդեպ ունեցած մեր եռանդը կարող է փոխանցվել մեր հավատակիցներին (2 Կորնթ. 9։2)։ Դեռ ավելին, երբ եռանդով ու համոզվածությամբ ենք քարոզում, մարդիկ ավելի հակված են լինում լսելու մեզ։ Սակայն պետք է հիշել, որ եռանդով քարոզելիս հարկավոր է լինել նրբանկատ և մեղմ (Տիտոս 3։2)։ Անհրաժեշտ է միշտ հարգանք դրսևորել տանտիրոջ հանդեպ և հաշվի առնել, որ նա ընտրության ազատություն ունի։

5. Աստվածաշնչային ո՞ր հորդորին պետք է հետևենք։

5 Լինելով Թագավորության քարոզիչներ՝ մենք պետք է միշտ «ոգով բոցավառվենք»։ Եթե Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարենք և Եհովայից ջերմեռանդորեն սուրբ ոգին խնդրենք, կկարողանանք եռանդով քարոզել։ Արդյունքում «սուրբ ոգով և ամուր համոզվածությամբ» կկատարենք մեր ծառայությունը (1 Թեսաղ. 1։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը