Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունիսի
«Շատ մարդիկ նախքան որոշումներ կայացնելը նայում են, թե ինչ է ասում հորոսկոպը։ Ի՞նչ եք կարծում, աստղերը ազդո՞ւմ են մեր կյանքի վրա։ [Թույլ տուր պատասխանել։] Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում հորոսկոպի մասին տեղեկություն կա [Կարդա՛ Դ Թագաւորաց 23։5։] Այս հոդվածում գրված է Աստվածաշնչի տեսակետը»։ Ցույց տուր 18-րդ էջում գտնվող հոդվածը։
Արթնացե՛ք ապրիլ-հունիս
«Այսօր ամուսնալուծությունը շատ տարածված երևույթ է դարձել։ Ի՞նչ եք կարծում, բոլո՞ր ամուսնական զույգերն են հաշվի առնում, թե ինչ հարցեր կառաջանան այն բանից հետո, երբ իրենք բաժանվեն։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Առակաց 14։15։] Այս պարբերագրում ներկայացվում են չորս կետեր, որոնք հարկավոր է հաշվի առնել նախքան ամուսնալուծվելու որոշում կայացնելը»։
Դիտարան 1 հուլիսի
«Շատ մարդիկ Ամենակարողին դիմում են՝ պարզապես ասելով Աստված։ Իսկ դուք գիտեի՞ք, որ Աստվածաշունչը հայտնում է Աստծու անունը [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա Եսայիա 42։8ա։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու է Աստծու անունը հանվել Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից ու թե ինչ է նշանակում իմանալ Աստծու անունը»։