Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 նոյեմբերի
«Ի՞նչ եք կարծում, հրեշտակները հետաքրքրվա՞ծ են մեզնով։ [Թույլ տուր պատասխանել]։ Աստվածաշունչը հետաքրքիր բան է ասում այդ մասին։ [Կարդա՛ Ղուկաս 15։10]։ Այս հոդվածը խոսում է այն մասին, թե ինչ սովորեցրեց Հիսուսը ոգեղեն արարածների վերաբերյալ»։ Ցույց տուր 16-րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հոկտեմբեր-դեկտեմբեր
«Շատերին թվում է, թե կյանքն ավելի ու ավելի լարված է դառնում։ Դո՞ւք ինչ կարծիքի եք։ [Թույլ տուր պատասխանել]։ Շատերի կարծիքով՝ այս համարը բացատրում է, թե ինչու է սթրեսը շատացել մեր օրերում։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1]։ Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում սթերսը մեզ վրա։ Այն նաև գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես վերահսկենք սթրեսը»։
Դիտարան 1 դեկտեմբերի
«Շատ մարդիկ մտածում են, որ երկնքում ոգեղեն էակներ են ապրում, որոնք ազդեցություն ունեն մեր կյանքի վրա։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել, այնուհետև կարդա Հայտնություն 12։7–9 համարները]։ Այս պարբերագրում գրված է, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը երկնային կյանքի մասին, և թե կարող ենք արդյոք հաղորդակցվել այնտեղ ապրողների հետ»։