Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 փետրվարի
«Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է իմանալ, թե ինչպիսին է Աստված։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ հետաքրքիր բան է գրված այդ մասին այստեղ»։ Կարդա և քննարկիր 16-րդ էջի 2-րդ հարցի տակ տեղ գտած նյութը, ինչպես նաև մեջբերված համարներից մեկը։ Առաջարկիր պարբերագրերը և պայմանավորվիր հաջորդ անգամ քննարկել 3-րդ հարցի տակ գտնվող նյութը։
Արթնացե՛ք հունվար-մարտ
«Հաճախ ենք լսում այն մարդկանց մասին, ովքեր կորցնում են իրենց վստահությունը կողակցի, քաղաքական գործչի կամ ուրիշների հանդեպ։ Ըստ ձեզ՝ դժվա՞ր է այսօր վստահարժան մարդ գտնել։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը կարծում են, որ այս խոսքերն այժմ իրականանում են։ [Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։1–5։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե որտեղ կարելի է գտնել վստահարժան մարդկանց»։
Դիտարան 1 մարտի
«Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ քարոզում են բարի լուրը։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են նրանք զբաղվում այս գործով։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասվում այստեղ։ [Կարդա՛ Մատթեոս 24։14։] Այս պարբերագիրը պատասխանում է հետևյալ հարցերին՝ ի՞նչ է բարի լուրը, ի՞նչ է Թագավորությունը և ի՞նչ է վերջը, որ պետք է գա»։