Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/11 էջ 1
  • «Թող սրբացվի Աստծու անունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Թող սրբացվի Աստծու անունը»
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան փառավորում է իր անունը
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ճանաչեցնենք Աստծո անունը
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատվիր Եհովայի մեծ անունը
    2013 Դիտարան
  • Շրջանային համաժողովները նպաստում են ծառայությանը
    2010 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 8/11 էջ 1

«Թող սրբացվի Աստծու անունը»

1. Ո՞րն է 2012թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի թեման, և ինչի՞ վրա է այն հիմնված։

1 Ինչ մեծ պատիվ է մեզ համար կրել տիեզերքի Գերիշխան Եհովայի անունը։ Աստված տվել է մեզ իր անունը, որ կրենք այն և հատկապես 1931թ. սկսած՝ մենք կրելով այդ առանձնահատուկ անունը՝ ճանաչված ենք որպես Եհովայի վկաներ (Ես. 43։10)։ Աստծու միածին Որդին՝ Հիսուսը, իր Հոր անունը բարձր էր գնահատում և տիպար աղոթքում առաջնային տեղ հատկացրեց այդ անվանը (Մատթ. 6։9)։ Հիսուսի խոսքերի վրա է հիմնված 2012թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովի թեման, որը կոչվում է՝ «Թող սրբացվի Աստծու անունը»։

2. Ի՞նչ ելույթներ ենք լսելու։

2 Ինչ ենք լսելու։ Առաջին օրը կհնչի «Որպես լիաժամ ծառաներ՝ հայտնի դարձրեք Աստծու անունը» ելույթը, որի ժամանակ կխոսվի այն մասին, թե ինչու է լիաժամ ծառայությունը վարձահատույց կյանքի ուղի։ Կլսենք նաև «Զգուշացիր Եհովայի անվան վրա անարգանք բերելուց» ելույթաշարը, որը կօգնի մեզ խուսափելու չորս ծուղակներից։ Ի՞նչը կօգնի մեզ եռանդորեն քարոզելու, երբ մարդիկ այդքան էլ մեծ հետաքրքրություն չեն դրսևորում և ի՞նչը կօգնի մեզ արդյունավետորեն կատարելու մեր ծառայությունը հարցերի մասին կխոսվի «Ինչու պետք է Աստծու անունը սրբացվի» ելույթի ժամանակ։ Երկրորդ օրը կլսենք չորս մասից բաղկացած ելույթաշար, թե ինչպես կարող ենք սրբացնել Աստծու անունը մեր մտքերով, մեր խոսքերով, մեր որոշումներով և մեր վարքով։ Նոր անհատների համար հատկապես հետաքրքիր կլինի ունկնդրել հանրային ելույթը, որի վերնագիրն է՝ «Եհովան կսրբացնի իր մեծ անունը Արմագեդոնի ժամանակ»։

3. Ի՞նչ առանձնաշնորհում ունենք մենք, և ո՞ր հարցում կօգնի մեզ այս համաժողովը։

3 Շատ շուտով Եհովան գործի կանցնի, որ սրբացնի իր անունը (Եզեկ. 36։23)։ Սակայն մինչ այդ հրաշալի առանձնաշնորհում ունենք լիովին թիկունք կանգնելու Եհովայի սուրբ անվանը։ Մենք վստահ ենք, որ այս շրջանային համաժողովը կօգնի մեզնից յուրաքանչյուրին որպես Աստծու անունը կրողներ կատարելու մեր կարևոր պատասխանատվությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը