Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 12/11 էջ 2
  • Հարցերի Արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի Արկղ
  • 2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Խելամտորեն օգտագործենք աստվածաշնչյան գրականությունը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Իմաստությամբ օգտագործենք աստվածաշնչյան մեր գրականությունը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Առաջարկում ենք գրականություն բազմալեզու տարածքում
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ վիճակում է գրականությունը
    2011 Մեր թագավորական ծառայությունը
2011 Մեր թագավորական ծառայությունը
km 12/11 էջ 2

Հարցերի Արկղ

◼ Ինչպես որոշել՝ թողնել անհատին գրականություն, թե ոչ։

Ամենակարևոր գործոնը անհատի դրսևորած հետաքրքրությունն է։ Եթե անհատը անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում, մենք գուցե որոշենք թողնել նրան երկու պարբերագիր, մի գրքույկ, մի գիրք կամ այլ գրականություն, որն առաջարկում ենք։ Այդպես կարող ենք վարվել նույնիսկ երբ նկատում ենք, որ նա գումար չունի կամ քիչ ունի համաշխարհային գործին զոհաբերելու համար (Հոբ 34։19; Հայտն. 22։17)։ Մյուս կողմից, սակայն, մենք չենք թողնի մեր թանկ գրականությունը նրանց, ովքեր չեն գնահատում այն (Մատթ. 7։6)։

Ինչպե՞ս է դրսևորվում տանտիրոջ հետաքրքրությունը։ Նա սիրով ցանկանում է զրուցել մեզ հետ, ուշադիր լսում է, երբ խոսում ենք, պատասխանում է հարցերին և կարծիք է հայտնում, ինչից երևում է, որ ներգրավված է քննարկման մեջ։ Հարգանք է դրսևորում Աստծու Խոսքի հանդեպ՝ հետևելով Աստվածաշնչից ընթերցված համարներին։ Հաճախ լավ կլինի հարցնել արդյոք կկարդա մեր գրականությունը, եթե թողնենք։ Քարոզիչները պետք է ողջամտություն ցուցաբերեն որոշելիս անհատը հետաքրքրված է, թե ոչ։ Օրինակ՝ տեղին չի լինի փողոցի վկայության ժամանակ պարբերագրերը, գրքույկները և գրքերը անխտիր տալ ցանկացած անցորդի։ Իսկ եթե չենք կողմնորոշվում՝ անհատը հետաքրքրված է, թե ոչ, լավ կլինի թերթիկ թողնել։

Ինչ խոսք, քարոզիչը ժողովից կարող է վերցնել այնքան գրականություն, որքան անհրաժեշտ է իր ծառայությունը կատարելու համար, և ոչ թե այնքան, որքան կարող է նվիրաբերել դրանց դիմաց։ Նվիրաբերությունները ոչ թե փոխհատուցում են գրականության ծախսերը, այլ աջակցում են համաշխարհային քարոզչական գործի բոլոր ոլորտներին։ Ինչպիսի ֆինանսական վիճակում էլ լինենք, երախտագիտությունը կմղի մեզ Թագավորության շահերն առաջ տանելու համար առատաձեռնորեն նվիրաբերություններ անել ըստ մեր սրտի ուզածի, ոչ թե ավելացածի (Մարկ. 12։41–44; 2 Կորնթ. 9։7)։ Դա նաև կմղի մեզ վերցնելու միայն այնքան գրականություն, որի կարիքն ունենք։ Այդպիսով չենք վատնի կազմակերպության միջոցները։

[մեջբերում 2-րդ էջի վրա]

Քարոզիչները պետք է ողջամտություն ցուցաբերեն որոշելիս անհատը հետաքրքրված է, թե ոչ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը