Հիմա ծրագրիր ընդլայնել ծառայությունդ
1. Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներն ի՞նչ առիթ են ընձեռում մեզ, և ինչպե՞ս կարող ենք պատրաստվել դրան։
1 Ամեն անգամ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներին մենք հնարավորություն ենք ունենում «շատ գովաբանելու Եհովային» (Սաղ. 109։30)։ Կընդլայնե՞ս ծառայությունդ մարտ ամսին՝ այդպիսով ևս ցույց տալով գնահատանքդ փրկանքը Տվողի հանդեպ։ Հիմա է ծրագրեր կազմելու ժամանակը (Առակ. 21։5)։
2. Ինչպե՞ս քարոզիչները արձագանքեցին այն միջոցառմանը, որ ապրիլ ամսին կարող են նվազեցված ժամաքանակով ենթառահվիրայություն անել, իսկ դո՞ւ։
2 Ծառայել ենթառահվիրա։ Անցած տարի ժողովները ոգևորությամբ արձագանքեցին այն միջոցառմանը, որ ապրիլ ամսին հնարավոր է ենթառահվիրա ծառայել նվազեցված ժամաքանակով։ Մի եղբայր գրեց. «Ես սովորում եմ ավագ դպրոցում և ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարող ռահվիրա ծառայել։ Պատրաստվում եմ դիմում լրացնել 30 ժամ ծառայելու համար, բայց կձգտեմ 50 ժամ տրամադրել քարոզչությանը»։ Մի քույր, որը ամբողջ օրն է աշխատում, գրեց. «Երեսուն ժա՞մ, ես հեշտությամբ կկարողանամ ծառայել»։ Երբ այս նոր միջոցառման մասին հայտարարվեց, մի նախկին ռահվիրա, որն այժմ 80 տարեկան է, ասաց. «Ես հենց նման առիթի էի սպասում։ Եհովան գիտի, որ ռահվիրայության տարիներն իմ կյանքի լավագույն տարիներն են եղել»։ Իսկ ովքեր չէին կարողացել ենթառահվիրա ծառայել, նպատակ էին դրել ավելի շատ ժամանակ տրամադրելու քարոզչությանը։
3. Ի՞նչ պատճառներ ունենք մարտ, ապրիլ և մայիս ամիսներին ենթառահվիրա ծառայելու համար։
3 Մարտը հրաշալի ամիս կլինի ենթառահվիրայության համար, քանի որ այդ ամսին նորից կունենաք ընտրության հնարավորություն ծառայելու կա՛մ 30, կա՛մ 50 ժամ։ Ավելին, սկսած մարտի 17-ից՝ շաբաթ օրվանից՝ կմասնակցենք հատուկ քարոզարշավի՝ հրավիրելով մարդկանց միանալու մեզ Հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա ապրիլի 5-ին։ Ընդլայնված ծառայությունը շատերին այնքան մեծ հաճույք կպատճառի, որ կցանկանան ապրիլ և մայիս ամիսներին շարունակել ենթառահվիրայությունը՝ ծառայելով 50 ժամ։
4. Ինչպե՞ս կարող ենք ընդլայնել մեր ծառայությունը, և ինչպիսի՞ն կլինի արդյունքը։
4 Ձեր հաջորդ ընտանեկան երկրպագության երեկոյի ընթացքում կարող եք քննարկել, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամ ինչպես կարող է ընդլայնել իր ծառայությունը Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներին (Առակ. 15։22)։ Խնդրեք Եհովային, որ օրհնի ձեր ջանքերը (1 Հովհ. 3։22)։ Եթե ընդլայնես ծառայությունդ, ապա ոչ միայն ավելի շատ կգովաբանես Եհովային, այլև ավելի շատ ուրախություն կստանաս (2 Կորնթ. 9։6)։