«Եհովայի վկաներ. կենդանի հավատ, մաս 1. խավարից դեպի լույս»
Աստվածաշնչում լույսը համեմատվում է ճշմարտության հետ, իսկ խավարը՝ ստի (Սաղ. 43։3; Ես. 5։20)։ Խավարը աշխարհ մտավ, երբ Սատանան խաբեց Եվային։ Մարդկանց շատանալուն զուգահեռ Բանսարկուն խավարը տարածեց ողջ աշխարհով մեկ (Հայտն. 12։9)։ «Եհովայի վկաներ. կենդանի հավատ, մաս 1. խավարից դեպի լույս» ֆիլմում պատմվում է, թե ինչպես խավարի մեջ հոգևոր լույս ծագեց (Ես. 60։1, 2)։ Այս ֆիլմը դիտելուց հետո փորձիր պատասխանել ներքոհիշյալ հարցերին։
1) Ինչպե՞ս հոգևոր խավարը առաքյալների մահից հետո սկսեց թանձրանալ։ 2) Սկսած 12-րդ դարից՝ ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան, որոնք մղեցին մարդկանց մտածելու, որ եկեղեցին շեղվել է ճշմարիտ ուղուց։ 3) Ովքե՞ր էին Հենրի Գրուն և Ջորջ Սթորզը։ 4) Չարլզ Ռասելի կյանքում տեղի ունեցած ո՞ր դեպքերը խոր ազդեցություն թողեցին նրա վրա։ 5) Ինչպե՞ս եղբայր Ռասելը, նրա հայրը և մի քանի ծանոթներ ստեղծեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ և Սուրբ Գրքի հիման վրա ի՞նչ եզրակացությունների հանգեցին։ 6) Աստվածաշունչ ուսումնասիրողների այս խումբը ինչո՞ւ միացավ Նելսոն Բարբորի խմբին, բայց հետո ի՞նչը ստիպեց Ռասելին հեռանալ։ 7) Ի՞նչ տեղի ունեցավ 1879թ.-ի հուլիսին, ինչը հոգևոր լույսի նոր դարաշրջանի սկիզբ դրեց։ 8) Դրանից հետո բարի լուրը տարածելու համար ի՞նչ արեցին Աստվածաշունչ ուսումնասիրողները, որոնց թիվը գնալով աճում էր։ 9) Աստվածաշունչ ուսումնասիրողները շատ տարիներ առաջ՝ նախքան 1914թ., ի՞նչ սպասելիքներ ունեին այդ թվականի հետ կապված։ 10) Ի՞նչ դժվարությունների բախվեցին Աստվածաշունչ ուսումնասիրողները եղբայր Ռասելի մահից հետո։ 11) Ի՞նչ արեցին Աստվածաշունչ ուսումնասիրողները, երբ եղբայր Ռադերֆորդը և նրա ընկերները ազատ արձակվեցին բանտից։ 12) Ինչպե՞ս է այս ֆիլմը խորացնում քո հասկացողությունը Եհովայի կազմակերպության մասին։ Ինչպե՞ս է այն լցնում քեզ երախտագիտությամբ այդ կազմակերպության հանդեպ։ 13) Ինչպե՞ս է այս ֆիլմը լցնում քեզ վճռականությամբ՝ շարունակելու եռանդորեն քարոզել՝ չնայած խոչընդոտներին։ 14) Ինչպե՞ս կարող ենք այս ֆիլմի միջոցով օգնել մեր հարազատներին, Աստվածաշունչ ուսումնասիրողներին և ուրիշ մարդկանց։
Այո՛, վաղ շրջանի Աստվածաշունչ ուսումնասիրողները մեզ հարուստ հոգևոր ժառանգություն են թողել։ Հոգևոր առումով խավար աշխարհում նրանք քաջ և եռանդուն լուսակիրներ էին։ Թող որ ընդօրինակենք նրանց և «շարունակենք քայլել լույսի զավակների պես» (Եփես. 5։8)։