«Ամսագրերն առաջարկելու տարբերակներ»
Սովորաբար ամեն ամիս Ծառայողական հանդիպման ժամանակ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերն առաջարկել։ Այդ բաժինը նախատեսված չէ դրանց բովանդակությունը ունկնդիրներին ծանոթացնելու համար։ Այս բաժնում հարկավոր է քննարկել տարբերակներ, թե ինչպես կարելի է առաջարկել ամսագրերը։ Ուստի, համաձայն այս բաժնի համար տրված հրահանգների, եղբայրը շատ կարճ առաջաբան է ներկայացնում՝ նշելով, թե ամսագրերն ինչու կարող են հետաքրքրել մարդկանց։ Հետո նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է մեկ կոնկրետ հոդվածի (հոդվածաշարի) վրա և հարցնում, թե ինչպես կարելի է այն առաջարկել։ Ունկնդիրները հետևում են քննարկմանը և կարող են գրառումներ անել։ Եղբայրը ոչ թե պետք է առաջարկի, որ ունկնդիրները ներկայացնեն մեկ ամբողջական մատուցում, այլ պետք է հարցնի, թե ինչ հետաքրքիր հարց կարելի է տալ։ Դրանից հետո նա կարող է հարցնել, թե ինչ սուրբգրային համար կարելի է կարդալ։ Քննարկման վերջում եղբայրը յուրաքանչյուր ամսագրի համար ներկայացնում է ցուցադրում։ Բոլորին հորդորում ենք նախօրոք կարդալ ամսագրերը և պատրաստել առաջարկներ։ Եթե բոլորս լավ պատրաստվենք, ապա կկարողանանք այս բաժնի միջոցով «սրել միմյանց երեսը» (Առակ. 27։17)։