Մեր պաշտոնական կայքը. ծառայության ժամանակ
Առաջարկիր։ Ոմանք չեն ուզում մեզ հետ խոսել կամ էլ գրականություն վերցնել։ Սակայն գուցե նրանք ցանկանան Վկաների մասին տեղեկություններ ստանալ մեր կայքից։ Ուստի ամեն հնարավորության դեպքում մարդկանց տեղեկացրու մեր կայքի մասին։
Պատասխանիր հարցերին։ Երբեմն բնակիչը, հետաքրքրվող անհատը կամ էլ ծանոթը գուցե հարցնի մեր կամ էլ մեր հավատալիքների մասին։ Նրա հարցին կարող ես անմիջապես պատասխանել համակարգչի կամ էլ շարժական էլեկտրոնային սարքի միջոցով։ Սուրբգրային համարները լավ կլինի կարդալ հենց Աստվածաշնչից։ Եթե հնարավորություն չունես ինտերնետ մտնելու, մարդուն բացատրիր, թե ինչպես նա կարող է jw.org կայքում գտնել իր հարցի պատասխանը (տե՛ս «Աստվածաշնչյան ուսմունքներ/Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» կամ «Մեր մասին/Հաճախ տրվող հարցեր»)։
Քո ծանոթին ուղարկիր հոդված կամ հրատարակություն։ Բեռնված PDF կամ EPUB ֆայլը կցիր էլեկտրոնային նամակին։ Կամ հրատարակության ձայնագրությունը բեռնիր և ձայնագրիր սեղմապնակի վրա։ Ամեն անգամ, երբ ոչ Վկա անհատի տալիս ես էլեկտրոնային ամբողջական գիրք, գրքույկ կամ ամսագիր, դա կարող ես գրանցել քարոզչական ծառայության հաշվետվության մեջ։ Նյութը չպետք է ուղարկել անանուն կամ մեծաքանակ։ Չի կարելի նյութը դնել ինտերնետային որևէ այլ կայքում (տե՛ս «Հրատարակություններ»)։
Ցույց տուր վերջին նորությունները Եհովայի վկաների մասին։ Սա կօգնի նրանց, ում հետ ուսումնասիրում կամ ում վերայցելում ես, որ գնահատեն մեր համաշխարհային գործունեությունը և քրիստոնեական միասնությունը (Սաղ. 133։1) (տե՛ս «Նորություններ»)։
[գծագիր 5-րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Փորձիր այսպես
1 «Հրատարակություններում» գտիր այն առարկան, որն ուզում ես բեռնել և սեղմիր համապատասխան կոճակը։
2 Սեղմիր «MP3» կոճակը, որպեսզի տեսնես հոդվածների ցանկը։ Բեռնելու համար սեղմիր վերնագրի վրա, իսկ օնլայն լսելու համար սեղմիր ▸ կոճակը։
3 Ընտրիր այն լեզուն, որով ուզում ես բեռնել տվյալ հրատարակությունը։