Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/13 էջ 2
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի Արկղ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Բջջային հեռախոս. բարեկա՞մ, թե՞ թշնամի
    2005 Արթնացե՛ք
  • Ի՞նչ պետք է իմանամ թեքստինգի մասին
    Երիտասարդները հարցնում են
  • Երեխաները և սմարթֆոնները (մաս 2): Ինչպե՞ս սովորեցնեմ երեխայիս խելամտորեն օգտվել սմարթֆոնից
    Աջակցություն ընտանիքին
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 4/13 էջ 2

Հարցերի արկղ

◼ Ի՞նչ սուրբգրային սկզբունքներ կան բջջային հեռախոսների օգտագործման վերաբերյալ ժողովի հանդիպումներին և ծառայության ժամանակ։

«Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժող. 3։1)։ Բջջային հեռախոսները հնարավորություն են տալիս ցանկացած ժամանակ խոսելու մեկ ուրիշի հետ կամ տեքստային հաղորդագրություն ուղարկելու։ Բայց կան դեպքեր, երբ քրիստոնյան չի ցանկանա շեղվել իր հեռախոսի պատճառով, օրինակ՝ ժողովի հանդիպումներին։ Հանդիպումներին մենք երկրպագում ենք Եհովային, ստանում ենք հոգևոր կրթություն և փոխադարձ քաջալերանք (2 Օրենք 31։12; Սաղ. 22։22; Հռոմ. 1։11, 12)։ Կարո՞ղ ենք անջատել մեր հեռախոսը, երբ գալիս ենք հանդիպումներին, և հաղորդագրություններին անդրադառնալ Սրահից հեռանալուց հետո։ Եթե արտակարգ հանգամանքներ կան, և կարիք կա հեռախոսը միացած թողնելու, ապա այն պետք է դնենք այնպիսի ռեժիմում, որը չի խանգարի մյուսներին։

«Ամեն բան բարի լուրի համար եմ անում» (1 Կորնթ. 9։23)։ Երբեմն անհրաժեշտ է լինում ծառայության ժամանակ օգտվել բջջային հեռախոսից։ Օրինակ՝ այն եղբայրը, որը առաջնորդում է խմբին, կարող է զանգել խմբի մյուս անդամներին, որոնք ծառայում են տարածքի ուրիշ մասերում։ Քարոզիչները երբեմն բջջային հեռախոսով զանգում են հետաքրքրվողին կամ Աստվածաշունչ ուսումնասիրողին նախքան այցելելը, հատկապես եթե մարդը հեռու է ապրում։ Եթե մեզ հետ հեռախոս ենք վերցրել, ապա պետք է այնպես անենք, որ այն չընդհատի մեր զրույցը բնակչի հետ (2 Կորնթ. 6։3)։ Երբ սպասում ենք մյուս քարոզիչներին, լավ կլինի՝ ոչ թե հեռախոսով խոսենք կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկենք, այլ կենտրոնացած մնանք ծառայության ու մեր ծառայակիցների վրա։

Հաշվի առ մյուսներին (1 Կորնթ. 10։24; Փիլիպ. 2։4)։ Մենք երբեք չպետք է անլուրջ մոտենանք քարոզչական ծառայության հանդիպմանը ներկա լինելուն՝ մտածելով, որ ունենք հեռախոս ու կարող ենք ցանկացած պահի կապվել քարոզիչներից որևէ մեկի հետ՝ իմանալու համար, թե խումբը որտեղ է ծառայում։ Երբ ուշացած ենք գալիս, հաճախ հարկ է լինում խումբը վերակազմավորելու։ Ինչ խոսք, երբեմն գուցե ուշանանք մեզնից անկախ պատճառներով։ Սակայն եթե սովորություն դարձնենք ժամանակին գալը, ապա ցույց տված կլինենք, որ հարգում ենք Եհովայի կառույցը, առաջնորդություն վերցրած եղբորը և մեր հավատակիցներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը