Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/13 էջ 2
  • Ո՞ւմ կհետաքրքրի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւմ կհետաքրքրի
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայության մեջ արդյունավետորեն գործածիր պարբերագրերը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ներկայացրու մեկ թեմա, տուր երկու ամսագիր
    2013 Մեր թագավորական ծառայությունը
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 5/13 էջ 2

Ո՞ւմ կհետաքրքրի

1. Երբ կարդում ենք «Դիտարան» կամ «Արթնացե՛ք» ամսագրերը, ի՞նչ պետք է հաշվի առնենք և ինչո՞ւ։

1 «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»-ը հրատարակվում են բոլոր մարդկանց համար։ Սա է պատճառը, որ ամսագրերում արծարծվում են ամենատարբեր թեմաներ։ Երբ որևէ հոդված ենք կարդում, պետք է մտածենք, թե կոնկրետ ինչպիսի մարդկանց կարող է այն հետաքրքրել, և նպատակ դնենք այդ հոդվածը առաջարկելու նրանց։

2. Մեր ամսագրերում շոշափվող ո՞ր թեմաները կարող են հետաքրքրել որոշակի մարդկանց։

2 «Դիտարանում» կա՞ աստվածաշնչյան այնպիսի թեմա, որի մասին նախկինում զրուցել ես աշխատակցիդ հետ։ Կա՞ հոդված ընտանեկան կյանքի վերաբերյալ, որը կարող է օգտակար լինել բարեկամիդ համար։ Ունե՞ս այնպիսի ծանոթ, որը պատրաստվում է մեկնել այն երկիր, որի մասին գրված է «Արթնացե՛ք»-ում։ Որևէ ամսագիր կարո՞ղ է հետաքրքրել ձեր տարածքում որոշակի գործունեություն իրականացնող որևէ մասնավոր կամ պետական հիմնարկի։ Օրինակ՝ եթե ամսագրում խոսվում է տարեցների դժվարությունների մասին, ապա այն կարող ենք առաջարկել ծերանոցներում։ Իրավապահ մարմիններին էլ գուցե հետաքրքրի այն ամսագիրը, որտեղ շոշափվում է հանցագործության թեման։

3. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ամսագրերի հատուկ թողարկումները առաջարկել նրանց, ովքեր, մեր կարծիքով, կհետաքրքրվեն դրանց բովանդակությամբ։

3 Լավ արդյունքներ։ «Արթնացե՛ք»-ի 2011թ. հոկտեմբերի հատուկ թողարկումը ստանալուց հետո («Ինչպես մեծացնել պատասխանատվության զգացում ունեցող երեխաներ») Հարավաֆրիկյան Հանրապետությունում Վկա մի ամուսնական զույգ զանգահարեց իր ժողովի տարածքի 25 դպրոցներ և առաջարկեց այն։ 22 դպրոց վերցրեց ամսագրի որոշ քանակություն և բաժանեց աշակերտներին։ Նույն երկրում մեկ ուրիշ ամուսնական զույգ էլ այդ ամսագրից տվեց իր ժողովի տարածքի դպրոցներին։ Դպրոցներից մեկի ուսուցիչները որոշեցին «Արթնացե՛ք»-ի այս թողարկումը օգտագործել դասերի ընթացքում։ Ամուսինները պատմեցին այս դեպքի մասին շրջանային վերակացուին։ Վերջինս խրախուսեց իր շրջանի մյուս ժողովներին առաջարկել այս «Արթնացե՛ք»-ը իրենց տարածքի դպրոցներին։ Մասնաճյուղը այնքան շատ պատվերներ ստացավ, որ նորից տպագրեց այս «Արթնացե՛ք»-ից։

4. Ինչո՞ւ ենք ուզում ամսագրերը հնարավորին չափ շատ մարդկանց առաջարկել։

4 «Դիտարանում» և «Արթնացե՛ք»-ում խոսվում է ներկայիս իրադարձությունների բուն պատճառի մասին։ Այս ամսագրերը մարդկանց ուշադրությունը հրավիրում են Աստվածաշնչի և Աստծու Թագավորության վրա։ Ամբողջ աշխարհում դրանք միակ ամսագրերն են, որոնք «փրկություն [են] հռչակում» (Ես. 52։7)։ Այդ իսկ պատճառով մենք ուզում ենք որքան հնարավոր է շատ մարդկանց առաջարկել մեր ամսագրերը։ Ուստի պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ո՞ւմ կհետաքրքրի այս ամսագիրը»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը