Օգնիր նրանց «հավատի մեջ հաստատված» լինելու
Տպավորիչ է տեսնել, թե ինչպես է Եհովան օրհնում «բերքահավաքը». ամեն տարի ավելի քան 250000 մարդ է մկրտվում (2 Օրենք 28։2)։ Օգնելով ուսումնասիրողին հասնելու մկրտության՝ քարոզիչը գուցե այնուհետև դադարեցնի ուսուցումը և կենտրոնանա ուրիշներին օգնելու վրա։ Ուսումնասիրողը գուցե նույնպես ուզենա դադարեցնել ուսումնասիրությունը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ծառայությանը։ Բայց շատ կարևոր է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները լավ հիմք ունենան ճշմարտության մեջ։ Նրանք պետք է լինեն «[Քրիստոսի] մեջ արմատացած» և «հավատի մեջ հաստատված» (Կող. 2։6, 7; 2 Տիմոթ. 3։12)։ Ուստի ուսումնասիրողը մկրտությունից հետո պետք է շարունակի ուսուցումն այնքան ժամանակ, մինչև որ ավարտի «Աստվածաշունչը սովորեցնում է» և «Աստծու սերը» գրքերը (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2011թ. ապրիլի համարը, էջ 2)։