Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/14 էջ 2–3
  • «Հավաքիր ժողովրդին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հավաքիր ժողովրդին»
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Լսիր և սովորիր
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Հոգևորապես սնվելու և ուրախանալու առիթ
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Մարզային համաժողովները հզոր վկայություն են տալիս ճշմարտության մասին
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • 1999 թ. «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով նահանգային համաժողովները
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 4/14 էջ 2–3

«Հավաքիր ժողովրդին»

1. Մարզային և միջազգային համաժողովները ինչո՞վ են նման իսրայելացիների հիշարժան հավաքույթին։

1 Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ հետո Եհովան պատվիրեց Մովսեսին «ժողովրդին հավաքել» Սինա լեռան մոտ, որպեսզի լսեն իր խոսքերը, սովորեն վախենալ իրենից և այդ ամենը սովորեցնեն իրենց որդիներին (2 Օրենք 4։10–13)։ Ի՜նչ հիշարժան ու հավատ զորացնող պետք է որ եղած լիներ այդ հավաքույթը։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Եհովայի ժողովուրդը կհավաքվի մարզային և միջազգային համաժողովներին, որպեսզի կրթվի Եհովայից։ Ի՞նչ պետք է անենք լիարժեք օգուտներ ստանալու համար։

2. Ի՞նչ պետք է անենք համաժողովին «պատրաստ լինելու» համար։

2 «Պատրաստ եղիր»։ Եհովան պատվիրեց իսրայելացիներին «պատրաստ լինել» այդ պատմական հավաքույթին, որ լինելու էր Սինա լեռան մոտ (Ելք 19։10, 11)։ Նմանապես այսօր թե՛ ծրագրի մասնակիցները, թե՛ ներկաները պետք է պատրաստվեն համաժողովին։ Օրինակ՝ շատերը պետք է նախապես մտածեն իրենց գործատիրոջից ազատ օր խնդրելու մասին։ Գուցե դու էլ ես Նեեմիայի իրավիճակում։ Նա Արտաքսերքսես թագավորի գինեմատույցն էր և ուզում էր մի որոշ ժամանակով բացակայություն խնդրել, որպեսզի գնար Երուսաղեմ և օգներ վերակառուցելու պարիսպը, սակայն գիտեր, որ հնարավոր է՝ թագավորը չհամաձայնվի։ Նեեմիան աղոթեց և համարձակորեն, բայց հարգալից ու քաղաքավարի կերպով թագավորին ներկայացրեց իր խնդրանքը։ Վերջինս համաձայնվեց և նույնիսկ աջակցեց շինարարական նախագծին (Նեեմ. 2։1–9)։ Բացակայության թույլտվություն խնդրելուց բացի, հարկավոր է նախօրոք մտածել ճանապարհածախսի և կացարանի մասին։ Ինչ խոսք, երեցները պատրաստ են օգնելու։ Նաև այնպես ծրագրիր, որ կարողանաս վաղօրոք տեղ հասնել և պատրաստ լինել «առավել ուշադրություն դարձնելու» այն ամենին, ինչ կլսես ծրագրի ընթացքում (Եբր. 2։1)։

3. Ի՞նչը կօգնի մեզ պատրաստելու մեր սիրտը։

3 Կարևոր է նաև պատրաստել մեր սիրտը, որպեսզի լսենք ու սովորենք (Եզր. 7։10)։ Համաժողովի ծրագիրը նախապես կտեղադրվի jw.org կայքում, ուստի կարող ենք ծանոթանալ ելույթների վերնագրերին և յուրաքանչյուր ելույթի համար նշված աստվածաշնչյան մեկ կամ երկու համարներին։ Սա լավ առիթ է, որ ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկենք այս տեղեկությունը համաժողովին նախորդող շաբաթների ընթացքում։ Որոշ քարոզիչներ տպում են ծրագիրը և համաժողովի ընթացքում կարճ գրառումներ կատարում։

4. Ինչպե՞ս կարող են ծնողները, օգտվելով համաժողովի ընձեռած հնարավորությունից, սովորեցնել իրենց երեխաներին։

4 «Սովորեցրու քո որդիներին»։ Սինա լեռան մոտ հավաքվելու նպատակներից մեկն այն էր, որ իսրայելացի ծնողները «սովորեցնեն իրենց որդիներին» (2 Օրենք 4։10)։ Համաժողովը լավ հնարավորություն է տալիս ծնողներին նույն ձևով վարվելու։ Ուստի ծնողները պետք է հետևեն, որ ծրագրի ընթացքում երեխաները նստեն իրենց կողքին ու լսեն ելույթները։ Յուրաքանչյուր օրվա վերջում, ինչպես նաև հետագայում՝ ընտանեկան երկրպագության ժամանակ, կարելի է ընտանիքով քննարկել համաժողովի ծրագիրը։

5. Ի՞նչ օգուտներ կստանանք՝ ներկա լինելով գալիք համաժողովին։

5 Սինա լեռան մոտ տեղի ունեցած այդ հիշարժան հավաքույթը օգնեց իսրայելացիներին բարձր գնահատելու Աստծու ժողովուրդը լինելու անզուգական առանձնաշնորհումը (2 Օրենք 4։7, 8)։ Գալիք համաժողովը կօգնի մեզ նույն վերաբերմունքն արտահայտելու և մեծ օգուտներ քաղելու։ Մենք կկարողանանք երեք օրով դուրս գալ Սատանայի աշխարհի այս ամայի անապատից և հոգևորապես թարմանալ ու կերտիչ ընկերակցություն վայելել հոգևոր դրախտում (Ես. 35։7–9)։ Մինչ մոտենում է Եհովայի օրը, թող որ բաց չթողնենք փոխադարձ քաջալերություն ստանալու այս անգին հնարավորությունը (Եբր. 10։24, 25)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը