Օգտագործիր նոր «Վեբ կայքի թերթիկը»
Թերթիկի անվանումն է՝ «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները»։ Հետևի էջում երեք կարևոր հարցեր կան։ Հնարավորության դեպքում հարցրու անհատին, թե որ հարցն է ամենաշատը հետաքրքրում իրեն։ Այնուհետև մեր վեբ կայքի ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ենթաբաժնից օգնիր գտնելու իր հարցի պատասխանը։ Այնտեղ նա կարող է նաև գտնել «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» և «Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը» հարցերի պատասխանները։
Ձեռքիդ տակ ունեցիր թերթիկի մի քանի օրինակ, որպեսզի օգնես մարդկանց իմանալու, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծու Թագավորության ներքո մեզ սպասվող հիանալի ապագայի մասին։