Հրապարակային վկայության ոգևորիչ և նոր մեթոդ
1. Այն ժողովները, որոնց տարածքում կան մարդաշատ վայրեր, ի՞նչ հորդոր են ստացել։
1 Այն ժողովները, որոնց տարածքում կան մարդաշատ վայրեր, հորդոր են ստացել հրապարակային վկայություն կազմակերպել՝ օգտագործելով տաղավարներ կամ շարժական ցուցատախտակներ։ Եթե շարժական ցուցատախտակ է օգտագործվում, ապա առնվազն մեկ քարոզիչ կանգնում է կամ նստում է դրա մոտ։ Սակայն տաղավար օգտագործելու դեպքում երկու քարոզիչ պետք է լինեն դրա մոտ։ Քարոզիչները պետք է ջանան լինել ջերմ, ընկերական և բարեհամբույր։ Եթե որևէ անհատ ուշադրություն է դարձնում ցուցատախտակին, քարոզիչներից մեկը կարող է զրույց սկսել՝ թերևս ասելով. «Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչ է Աստվածաշունչն ասում այս թեմայի մասին»։ Մյուս քարոզիչը (կամ քարոզիչները, եթե երկու հոգի են) նույնպես կարող է զրույց սկսել մեկ ուրիշի հետ, սակայն լավ կլինի, որ աչքը ցուցատախտակի վրա պահի։
2. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս շարժական ցուցատախտակի միջոցով վկայություն տալու կարևորությունը։
2 Այս մեթոդի շնորհիվ բազում Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսվել։ Քոլեջում սովորող մի ուսանողուհի որոշեց Եհովայի վկաների մասին հոդված գրել, սակայն չէր կարողանում Թագավորության սրահ գտնել։ Հաջորդ շաբաթ նա համալսարանի տարածքում գրականության տաղավար է տեսնում։ Նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում, և այժմ նա մկրտված է ու մասնակցում է վկայության այս ձևին։
3. Որոշ քարոզիչներ ի՞նչ են ասում վկայության այս ձևի մասին։
3 Մի քույր, որը հաճույքով մասնակցում է հրապարակային վկայության այս ձևին, ասում է. «Որոշ մարդիկ կանգ են առնում և վերցնում ընթացիկ ամսագրերը։ Կան մարդիկ էլ, որ երբեք չեն լսել Եհովայի վկաների մասին։ Իմ կարծիքով՝ այս մեթոդի միջոցով շատերը կարող են վկայություն ստանալ»։ Մեկ ուրիշ քույր ասում է. «Սա վկայություն տալու ոգևորիչ և նոր մեթոդ է, քանի որ մարդիկ են գալիս քեզ մոտ, անգամ եթե մեծ հետաքրքրություն չունեն»։
4. Ինչո՞ւ է տեղին, որ ամեն շաբաթ ցուցատախտակը նույն ժամերին նույն տեղում դրվի։
4 Տեղին կլինի, որ ամեն շաբաթ ցուցատախտակը նույն օրերին և նույն ժամերին նույն տեղում դրվի։ Այդպես մարդիկ կնկատեն ցուցատախտակները և թերևս ազատորեն մոտենան ու հարցեր տան կամ գրականություն վերցնեն։ Ձեր ժողովի տարածքում կազմակերպվե՞լ է հրապարակային վկայություն։ Եթե այո, գուցե կարող ես մասնակցել այս ոգևորիչ և արդյունավետ ծառայության ձևին ու «ամենուրեք Աստծու թագավորությունը հռչակել» (Ղուկ. 9։60)։