Նախանձախնդրորեն իրար բարի գործերի մղենք
Եբրայեցիներ 10։24-ը հորդորում է. «Ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար»։ Մենք կարող են բարի գործերի մղել մեր եղբայրներին և՛ մեր օրինակով, և՛ մեր հավատի մասին խոսելով։ Հավատակիցներիդ պատմիր քեզ հետ պատահած հետաքրքիր դեպքերը։ Թող որ նրանք տեսնեն այն ուրախությունը, որ պատճառում է քեզ Եհովային ծառայելը։ Միևնույն ժամանակ չպետք է նրանց համեմատենք ո՛չ մեր, ո՛չ էլ ուրիշների հետ (Գաղ. 6։4)։ Ձգտիր նրանց մղել «սիրո և բարի գործերի», բայց զգույշ եղիր, որ մեղավորության զգացում չարթնացնես (տես «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 158, պարբ. 4)։ Եթե սերը ուժգնանա, ապա բարի գործերը՝ մարդկանց նյութապես օգնելն ու քարոզելը, ինքնաբուխ կդառնան (2 Կորնթ. 1։24)։