ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հաջորդ անգամ ե՞րբ կարող եմ ծառայել ենթառահվիրա
Տաճարի վերաբերյալ տեսիլքում Եզեկիելը տեսավ, որ Եհովայի ժողովուրդը կամավոր ընծաներ էր մատուցելու։ Ինչպե՞ս կարող ենք անձամբ մասնակցել գովաբանության զոհեր մատուցելու գործին (Եբ 13։15, 16)։
Դա անելու հրաշալի միջոցներից է ենթառահվիրա ծառայելը։ 2018 թ. ծառայողական տարում կա հինգ շաբաթ կամ հինգ կիրակի ունեցող մի քանի ամիս։ Դա հատկապես լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր աշխատում են լրիվ դրույքով և քարոզչական ծառայությանը մասնակցում են հիմնականում շաբաթ և կիրակի օրերին։ Բացի այդ, քարոզիչները գուցե նախընտրեն մարտ և ապրիլ ամիսներին, ինչպես նաև շրջանային վերակացուի այցելության ամսին ծառայել 30 կամ 50 ժամ։
Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե մեր հանգամանքների պատճառով հնարավորություն չունենք ենթառահվիրա ծառայելու։ Ինչ խոսք, մենք ջանում ենք բարելավել մեր ծառայության որակը և քանակը։ Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, թող որ Եհովայի հանդեպ սերը մղի մեզ 2018 թ. ծառայողական տարում անելու մեր լավագույնը (Օս 14։2)։
Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Սաբինա Էրնանդեսի նախանձախնդրությունը
ԴԻՏԵՔ «ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.
Ի՞նչը մղեց Սաբինային ավելին անելու ծառայության մեջ։
Ինչպե՞ս է Սաբինայի օրինակը քաջալերում քեզ։
2018 թ. ծառայողական տարում ո՞ր ամսին (ամիսներին) կարող ես ենթառահվիրա ծառայել։