ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Սովորեցրու նրանց անդադար ծառայել Եհովային
Փորձը ցույց է տալիս, որ այն նոր քարոզիչները, ում հենց սկզբից սովորեցնում են կանոնավորաբար և եռանդորեն մասնակցել ծառայությանը, բարի լուրի արդյունավետ քարոզիչներ են դառնում (Առ 22։6; Փպ 3։16)։ Նկատի առնենք մի քանի առաջարկ, թե ինչպես կարելի է Աստվածաշունչ ուսումնասիրողին օգնել, որ նա հմտանա ծառայության մեջ։
- Հենց որ Աստվածաշունչ ուսումնասիրողը դառնա չմկրտված քարոզիչ, սկսիր կրթել նրան ծառայության մեջ (km 8/15, էջ 1)։ Հորդորիր նրան, որ ծառայությունը իր շաբաթական գրաֆիկի մի մասը դարձնի (Փպ 1։10)։ Միշտ դրականորեն արտահայտվիր ձեր քարոզչական տարածքի մասին (Փպ 4։8)։ Խրախուսիր նրան, որ համագործակցի իր խմբի վերակացուի և այլ քարոզիչների հետ ու սովորի նրանց փորձից (Առ 1։5; km 10/12, էջ 6, պրբ. 3)։ 
- Անգամ այն բանից հետո, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը մկրտվում է, շարունակիր քաջալերել նրան և կրթել ծառայության գործում, հատկապես, եթե դեռ չեք վերջացրել «Աստծու սերը» գիրքը (km 12/13, էջ 7)։ 
- Երբ նոր քարոզչի հետ գնում ես ծառայության, պարզ մատուցում արա։ Իսկ նրա մատուցումը լսելուց հետո անկեղծորեն գովիր։ Հետո գործնական խորհուրդներ տուր այն մասին, թե ինչպես կարող է ավելի արդյունավետ քարոզել (km 5/10, էջ 7)։