ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 27–28
Հակոբը ստացավ իրավամբ իրեն պատկանող օրհնությունը
Այն, ինչ Իսահակը ասաց Հակոբին օրհնելիս, մարգարեություն էր։
27։28— Եհովան Հակոբի հետնորդներին տվեց պտղաբեր երկիր, «որտեղ կաթ ու մեղր էր հոսում» (2Օր 26։15)
27։29— Իսրայելացիները (Հակոբի հետնորդները) ավելի զորեղ դարձան, քան եդոմացիները (Եսավի հետնորդները) (Ծն 25։23; 2Սմ 8։14)
27։29— Իսրայելացիների հանդեպ ատելություն տածելու պատճառով եդոմացիները անիծվեցին և ի վերջո վերացան որպես ազգ (Եզկ 25։12–14)