ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Կարո՞ղ ես նվիրաբերել ժամանակդ և ուժերդ
Մենք մեր աչքերով տեսնում ենք Եհովայի կազմակերպության երկրային մասի աննախադեպ աճը, ինչի մասին դեռևս դարեր առաջ մարգարեացել էր Եսայիան (Ես 54։2)։ Այդպիսի աճի արդյունքում նոր Թագավորության սրահների, համաժողովների սրահների և մասնաճյուղի շինությունների կարիք է առաջանում։ Դրանք կառուցելուց հետո այդ շինությունները հարկ է լինում տեխսպասարկել, իսկ ժամանակի ընթացքում նաև վերանորոգել։ Այս ամենը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կարող ենք մեր ժամանակը և ուժերը նվիրաբերել Եհովային։
- Մեր քարոզչական խմբի հետ կարող ենք մասնակցել Թագավորության սրահի շաբաթական մաքրությանը։ 
- Կարող ենք մեր Թագավորության սրահը տեխսպասարկելու դասընթաց անցնել, որ մասնակցենք այդ աշխատանքներին։ 
- Կարող ենք «Նախագծման/շինարարության կամավորի դիմում» (DC-50) լրացնել, որպեսզի ժամանակ առ ժամանակ մասնակցենք մեր բնակավայրին մոտ ընթացող շինարարական և տեխսպասարկման նախագծերին։ 
- Կարող ենք լրացնել «Կամավորական ծառայության դիմումը» (A-19) և մեկ շաբաթով կամ ավելի երկար ժամանակով աջակցել մեր մասնաճյուղի տարածքում գտնվող Բեթելի համալիրում կամ աստվածապետական այլ շինություններում կատարվող աշխատանքներին։ 
ԴԻՏԻՐ ՀԱՏՎԱԾ «ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
- Ինչո՞ւ ենք ասում, որ 2014-ից ի վեր սկսել ենք անհամեմատ ավելի շատ տեսանյութեր օգտագործել։ 
- Անհրաժեշտ քանակության տեսանյութեր թողարկելու համար ի՞նչ նոր նախագիծ է ծրագրվում, և մոտավորապես քանի՞ տարի կտևի շինարարությունը։ 
- Կամավորներն ինչպե՞ս կարող են աջակցել այս նախագծին։ 
- Եթե ապրում ենք ԱՄՆ-ում և ուզում ենք մասնակցել Ռամապոյի շինարարությանը, ինչո՞ւ պետք է դիմում (DC-50) լրացնենք և նախ ՆՇՏԲ-ի հետ մասնակցենք մեր բնակավայրին մոտ ընթացող նախագծերին։ 
- Ի՞նչն է փաստում, որ Եհովան է առաջնորդում այս նախագիծը։ 
- Ինչպե՞ս կարող ենք աջակցել այս նախագծին, եթե անձամբ հնարավորություն չունենք մասնակցելու շինարարությանը։