ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 14–15
Աստծու ծառաները պետք է մաքուր լինեն
Աստծու սիրո մեջ մնալու համար մենք պետք է մաքուր լինենք ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ։ Սա նշանակում է, որ պետք է հավատարմորեն կառչած մնանք ֆիզիկական, բարոյական և հոգևոր մաքրության վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշներին՝ անկախ այն բանից, թե այս հարցերում մեզ շրջապատող աշխարհը ինչպես է վարվում։ Մենք «չենք դիպչում» այն ամենին, ինչը մեր երկնային Հայրը անմաքուր է համարում։
Այս չար աշխարհի ազդեցությանը չտրվելը ինչո՞վ է օգտակար ինձ համար