Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb22 սեպտեմբեր էջ 13
  • «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի առանձնահատկությունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի առանձնահատկությունները
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչ ուսումնասիրողներին սովորեցնելիս օգտվիր տեսանյութերից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • «Դիտարանի» ուսումնասիրության նոր թողարկումը
    2008 Դիտարան
  • Ողջամտորե՞ն եք օգտագործում թվային տեխնիկան
    2015 Արթնացե՛ք
  • Այո՛, սա ուսումնասիրության թողարկումն է
    2012 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
mwb22 սեպտեմբեր էջ 13

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Վայելիր կյանքը հավիտյան» գրքի առանձնահատկությունները

Քեզ դուր գալի՞ս են «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի տեսանյութերն ու տեսակետ բացահայտող հարցերը։ Իսկ «Ոմանք ասում են», «Նպատակ դիր» և «Բացահայտիր ավելին» բաժիննե՞րը։ Քո կարծիքով՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս գրքի ուրիշ ո՞ր առանձնահատկությունները կարող են օգտակար լինել (Մթ 28։19, 20)։

«Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը՝ JW Library հավելվածում։ Ցույց է տրվում «Մաս 1-ի հղումներ» բաժինը

Հղումներ։ Եթե նախընտրում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել գրքի տպագիր տարբերակով, որտե՞ղ կարող ես գտնել բոլոր տեսանյութերն ու հոդվածները։ Գրքի թվային տարբերակում ընտրիր 4 մասերից մեկը։ Դասերի վերնագրերի ցանկի ներքևում կարող ես գտնել տվյալ մասի բոլոր հղումները (տես նկար 1)։

«Տպված հրատարակություն» ֆունկցիան։ Եթե ուսումնասիրության ժամանակ էլեկտրոնային սարքից ես օգտվում, գուցե ցանկանաս երբեմն «Տպված հրատարակություն» ֆունկցիան կիրառել։ Դա կարող ես անել՝ բացելով դասի էջի վերևի աջ անկյունի մենյուն (երեք կետը) և ընտրելով «Տպված հրատարակություն» ֆունկցիան։ Սա կօգնի, որ հստակ տեսնես քննարկվող հատվածի և դասի գլխավոր թեմայի կապը։ Որպեսզի վերադառնաք թվային տարբերակին, կրկին բացեք մենյուն և ընտրեք «Թվային հրատարակություն» ֆունկցիան։

«Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը՝ JW Library հավելվածում։ Ցույց են տրվում «Պատրա՞ստ եմ» շրջանակը և «Հավելյալ տեղեկություններ» բաժինը

«Պատրա՞ստ եմ»։ Գրքի վերջին մասում գտնվող այս շրջանակներում նշված են ժողովի հետ քարոզելու և մկրտվելու հիմնական պահանջները (տես նկար 2)։

Հավելյալ տեղեկություն։ Սրանք որոշ կարևոր թեմաների վերաբերյալ բացատրական տեղեկություններ են պարունակում։ Գրքի թվային տարբերակում յուրաքանչյուր հավելյալ տեղեկության ներքևում հղում կա, որը ձեզ կտանի դասի այն մասը, որտեղ կանգ էիք առել (տես նկար 2)։

Աստվածաշնչի առաջադիմող ուսումնասիրողի հետ մինչև վերջ ուսումնասիրիր «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը, նույնիսկ եթե նա արդեն մկրտվել է։ Այդ դեպքում ևս ուսումնասիրությունը և դրան հատկացված ժամաքանակը, ինչպես նաև վերայցելությունները անհրաժեշտ է գրանցել հաշվետվության մեջ։ Եթե քեզ հետ համագործակցում է մեկ այլ քարոզիչ և մասնակցում է ուսումնասիրությանը, նա նույնպես կարող է հաշվետվության մեջ նշել ժամաքանակը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը