Օգտակար առաջարկ
Շատ քարոզիչներ ժողովի հանդիպումներին պատրաստվում են JW Library® հավելվածի միջոցով և նշում են, թե որքան հարմար է դրանով բացել «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածները։ Բայց «Դիտարանի» ուսումնասիրության թողարկումների մեջ լինում են նաև երկրորդական հոդվածներ, որոնք նույնպես հոգևոր սննդի մաս են կազմում։ Ինչպե՞ս կարող ես JW Library հավելվածի միջոցով գտնել այդ հոդվածները և օգուտներ քաղել դրանցից։
- Դա անելու համար «Դիտարանի» յուրաքանչյուր ուսումնասիրության հոդվածի վերջում գտիր «Լրացուցիչ ընթերցանություն» տողը և սեղմիր դրա ներքևի՝ «Այս թողարկման մյուս հոդվածները» անվանումով հղումը։ Աչքի անցկացնելով բացված բովանդակությունը՝ կտեսնես, որ հստակ նշված են, թե որոնք են ուսումնասիրության հոդվածները, և գրված են դրանց համարները։ Սեղմիր այն երկրորդական հոդվածի վերնագրի վրա, որն ուզում ես կարդալ։ 
- JW Library հավելվածի գլխավոր էջի «Թարմ նյութեր» բաժնից ներբեռնիր «Դիտարանի» յուրաքանչյուր նոր համար, երբ այն հասանելի է դառնում։ Այնուհետև բացիր ամսագիրը, աչքի անցկացրու բովանդակությունը և հավաստիացիր, որ բաց չես թողել որևէ հոդված։