Chris McGrath/Getty Images
Պատերազմներ. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը
Աշխարհում շարունակում են մոլեգնել պատերազմները, որոնք անասելի ցավ են պատճառում։ Նկատի առեք հետևյալ զեկույցները։
«Ըստ նոր տվյալների՝ բախումների հետևանքով գրանցված մահացությունների թիվը ամենաբարձրն է վերջին 28 տարիներին։ Դրա պատճառը հիմնականում Եթովպիայի և Ուկրաինայի պատերազմներն են» (Օսլոյում խաղաղության հետազոտությունների ինստիտուտ, հունիսի 7, 2023)։
«Ուկրաինայի պատերազմն ընդամենը մեկն էր այն հակամարտություններից, որոնք սրվել են 2022 թ.-ին։ Ընդհանուր առմամբ անցած տարի ամբողջ աշխարհում քաղաքական բռնությունն աճել է 27 տոկոսով, իսկ դրա հետևանքները կրել է 1,7 միլիարդ մարդ» (ACLED, Զինված հակամարտությունների վայրի և տվյալների հավաքագրման նախագիծ, փետրվարի 8, 2023)։
Աստվածաշունչը իրական հույս է տալիս։ Այնտեղ ասվում է. «Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44)։ Այդ Թագավորության՝ կառավարության ներքո Աստված «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։