Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 15
  • Տարվա՞ծ եմ իմ արտաքինով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տարվա՞ծ եմ իմ արտաքինով
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թեստ։ Տարվա՞ծ եմ իմ արտաքինով
  • «Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս իմ արտաքինը»
  • «Պե՞տք է փոխեմ արտաքինս»
  • Լավագույն փոփոխությունը, որ կարող ես անել
  • Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս իմ արտաքինը
    Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
  • Ի՞նչ անեմ, եթե զզվում եմ իմ արտաքինից
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչպե՞ս կարող եմ նիհարել
    Երիտասարդները հարցնում են
  • Բովանդակություն
    2013 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 15

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Տարվա՞ծ եմ իմ արտաքինով

  • Թեստ։ Տարվա՞ծ եմ իմ արտաքինով

  • Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս իմ արտաքինը

  • Պե՞տք է փոխեմ արտաքինս

  • Լավագույն փոփոխությունը, որ կարող ես անել

  • Ջուլիան պատմում է

Թեստ։ Տարվա՞ծ եմ իմ արտաքինով

  1. Ո՞ր արտահայտությունն է լավագույնս նկարագրում քո զգացումները։

    • Ինձ երբեք դուր չի գալիս իմ արտաքինը։

    • Ինձ երբեմն դուր է գալիս իմ արտաքինը։

    • Ինձ միշտ դուր է գալիս իմ արտաքինը։

  2. Արտաքինիդ մեջ ամենաշատը ի՞նչ կուզեիր փոխել։

    • Հասակդ

    • Քաշդ

    • Կազմվածքդ

    • Մազերդ

    • Մաշկդ

    • Մկաններդ

    • Ուրիշ

  3. Ավարտիր այս նախադասությունը։

    Անվստահ եմ զգում հատկապես....

    • երբ կանգնում եմ կշեռքին։

    • երբ նայում եմ հայելու մեջ։

    • երբ ինձ համեմատում եմ ուրիշների հետ (ընկերներիս, նորաձևության մոդելների, կինոաստղերի)։

  4. Ավարտիր այս նախադասությունը։

    Ես կշռվում եմ....

    • ամեն օր։

    • ամեն շաբաթ։

    • ոչ ամեն շաբաթ։

  5. Ո՞ր արտահայտությունն է լավագույնս նկարագրում քո զգացումները։

    • Բացասական տեսակետ արտաքինի մասին։ (Օրինակ՝ «Ամեն անգամ, երբ հայելու մեջ եմ նայում, ինձ թվում է՝ տեսնում եմ գեր, անճոռնի մեկին։ Ես ինձ նույնիսկ սովի եմ մատնել, որ նիհարեմ» (Սերինա))։

    • Հավասարակշռված տեսակետ։ (Օրինակ՝ «Միշտ էլ լինում է մի բան, որ մեզ դուր չի գալիս մեր արտաքինի մեջ, բայց կան բաներ, որոնց պարզապես պետք է հարմարվենք։ Խելամիտ չի լինի անհանգստանալ մի բանի մասին, որը չենք կարող փոխել» (Նաթանյա))։

Աստվածաշունչն ասում է, որ մենք չպետք է մտածենք մեր մասին ավելին, «քան հարկ է մտածել» (Հռոմեացիներ 12:3)։ Ուստի տեղին է, նույնիսկ անհրաժեշտ, որ որոշ չափով հոգ տանես քո մասին, օրինակ՝ մաքրես ատամներդ և հետևես անձնական հիգիենայիդ։

Իսկ եթե քեզ հաճախ է վհատեցնում քո արտաքինը, նույնիսկ այն աստիճան, որ շարունակ դրա մասին ես մտածում, գուցե հարցնես....

«Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս իմ արտաքինը»

Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Օրինակ.

  • Մեդիայի ազդեցությունը։ «Երիտասարդներն անդադար և ամենուր տեսնում են պատկերներ, որոնք դրդում են մտածելու, որ պետք է լինել չափազանց նիհար և միշտ պետք է արտակարգ տեսք ունենալ։ Այդ պատճառով եթե մեր տեսքը անթերի չի լինում, մենք մեզանից զզվում ենք» (Քելի)։

  • Ծնողների ազդեցությունը։ «Ես նկատել եմ, որ եթե մայրը տարված է իր արտաքինով, հաճախ աղջիկը նույն տեսակետն է ունենում։ Նույնը կարելի է ասել հայրերի և որդիների մասին» (Ռիտա)։

  • Թերարժեքության զգացում։ «Իրենց արտաքինով տարված մարդիկ միշտ ուզում են, որ ուրիշները հաճոյախոսություններ անեն իրենց արտաքին տեսքի մասին։ Դա հոգնեցուցիչ է» (Ժան)։

Ինչն էլ լինի պատճառը, գուցե հարցնես....

«Պե՞տք է փոխեմ արտաքինս»

Տե՛ս, թե ինչ են ասում հասակակիցներիցդ մի քանիսը։

«Միշտ չէ, որ կարող ես փոխել այն, ինչ քեզ դուր չի գալիս։ Ուստի ավելի լավ կլինի, որ հարմարվես թերություններիդ։ Եթե այդպես վարվես, ավելի քիչ կլինի հավանականությունը, որ մյուսները կնկատեն դրանք» (Ռորի)։

«Հնարավոր ամեն բան արա, որ առողջ լինես։ Եթե առողջ լինես, արտաքինդ կլինի այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի։ Նա, ով չի գնահատում քո ներքին անձնավորությունը (այլ ուշադրություն է դարձնում միայն քո արտաքինին), նա քո ընկերը չէ» (Օլիվիա)։

Ամփոփում։ Արա, ինչ կարող ես, լավ տեսք ունենալու համար։ Եվ մի անհանգստացիր մնացած բաների մասին։ Արտաքինիդ մասին չափից շատ անհանգստանալը կարող է վտանգավոր լինել (տե՛ս «Ջուլիան պատմում է»)։

Իսկ հավասարակշռված տեսակետը կօգնի քեզ, որ իրատեսական կարծիք ունենաս քո մասին։ Էրին անունով մի աղջիկ ասաց. «Ինչ խոսք, իմ արտաքինի մեջ կան բաներ, որոնց պատճառով ինձ անվստահ եմ զգում։ Բայց նկատել եմ, որ վատ եմ զգում միայն այն ժամանակ, երբ կենտրոնանում են դրանց վրա։ Այժմ ես կանոնավորաբար ֆիզիկական վարժություններ եմ անում և առողջ սննդակարգի եմ հետևում։ Մնացած ամեն բան ինքնըստինքյան կարգավորվում է»։

Լավագույն փոփոխությունը, որ կարող ես անել

Եթե հավասարակշռված տեսակետ ունենաս արտաքինիդ մասին, քեզ լավ կզգաս (նույնիսկ լավ տեսք կունենաս)։ Քեզ կարող է օգնել Աստվածաշունչը։ Այն խրախուսում է զարգացնել հետևյալ բաները.

  • Բավարարվածության զգացում։ «Ավելի լավ է վայելել այն, ինչ ունենք, քան փափագել մեկ ուրիշ բան, քանի որ դա նույնքան անիմաստ է, որքան քամու հետևից վազելը» (Ժողովող 6:9, Ժամանակակից անգլերեն թարգմանություն)։

  • Հավասարակշռված տեսակետ մարմնամարզության վերաբերյալ։ «Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար» (1 Տիմոթեոս 4:8)։

  • Ներքին գեղեցկություն։ «Մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16:7)։

«Մեր դեմքը արտացոլում է այն, թե ինչ կարծիք ունենք մեր մասին։ Եթե մարդը բավարարվածության զգացում ունի, մյուսները նկատում են դա և ինքնըստինքյան ձգտում են շփվել այդ մարդու հետ» (Սառա)։

«Գեղեցիկ արտաքինը անմիջապես ուշադրություն է գրավում։ Բայց մարդիկ ավելի շատ կհիշեն այն, թե ինչպիսի անձնավորություն ես և թե ինչ հատկություններ ունես» (Ֆիլիսյա)։

Տե՛ս նաև Առակներ 11:22; Կողոսացիներ 3:10, 12; 1 Պետրոս 3:3, 4։

Ջուլիան պատմում է

«Երբ 16 տարեկան էի, քաշի հետ կապված լուրջ խնդիրներ ունեի։ Ես երբեք չափազանց գեր չեմ եղել, բայց նիհար էլ չեմ եղել։ Մտածում էի, որ եթե ավելի նիհար լինեի, տղաներին դուր կգայի։ Ինձ գրեթե սովի մատնեցի, որ ունենամ իմ երազած կազմվածքը։

Ճիշտ է, ես նիհարեցի, բայց դրա հետևանքով ձեռք բերեցի առողջական լուրջ խնդիրներ։ Այդ խնդիրները լուծվեցին, սակայն էմոցիոնալ վնասները դեռևս չեն վերացել։ Մինչև այսօր ուտելու հետ կապված խնդիրներ ունեմ։ Ես աստիճանաբար համակերպվեցի իմ կազմվածքի հետ։ Հիմա ճիշտ եմ սնվում և վարժություններ եմ անում։ Բայց երբ ինչ-որ պատճառով դժգոհ եմ լինում ինքս ինձանից, իմ մեջ անմիջապես ցանկություն է առաջանում պատժել ինձ՝ ոչինչ չուտելով։

Ես երիտասարդներին խորհուրդ կտայի հիշել, որ մարդիկ տարբեր տեսակետներ ունեն։ Անկախ քո արտաքին տեսքից՝ միշտ կլինեն մարդիկ, որոնք քեզ գրավիչ կհամարեն, և կլինեն մարդիկ, որոնք քեզ այդպիսին չեն համարի։ Կարևորն այն է, որ դու առողջ լինես։ Հենց դա է կարևոր նրանց համար, ովքեր իսկապես սիրում են քեզ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը