Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 68
  • Ովքե՞ր են գնում դժոխք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ովքե՞ր են գնում դժոխք
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Դժոխք գոյություն ունի՞։ Ի՞նչ է դժոխքն ըստ Աստվածաշնչի
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ է պատահել դժոխքի կրակներին
    2002 Դիտարան
  • Ի՞նչ է դժոխքն իրականում
    2002 Դիտարան
  • Տարածված հավատալիք
    2008 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 68

Ովքե՞ր են գնում դժոխք

Աստվածաշնչի պատասխանը

Դժոխքը (Աստվածաշնչի բնագրում «շեոլ» և «հադես») պարզապես գերեզման է և ոչ թե տանջանքների վայր։ Ովքե՞ր են գնում դժոխք։ Ե՛վ լավ, և՛ վատ մարդիկ (Հոբ 14:13; Սաղմոս 9:17)։ «Բոլոր կենդանի լինողների հանդիպման տուն». այսպես է Աստվածաշունչը նկարագրում մարդկության այս համընդհանուր գերեզմանը (Հոբ 30:23)։

Հիսուսն էլ մահանալուց հետո գնաց դժոխք։ Սակայն նա այնտեղ չմնաց, քանի որ Աստված հարություն տվեց նրան (Գործեր 2։31, 32, Գրաբար Աստվածաշունչ (ԵԿ Զոհրապյան))։

Դժոխքը մի՞շտ է լինելու

Բոլոր նրանք, ովքեր գնում են դժոխք, կրկին հետ են գալու՝ Աստծու տված զորությամբ Հիսուսը նրանց նորից կյանք է շնորհելու (Հովհաննես 5:28, 29; Գործեր 24:15)։ Հարության մասին, որը լինելու է ապագայում, Հայտնություն 20։13-ում գրված մարգարեության մեջ ասվում է. «Մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին» («Արարատ» թարգմանություն)։ Երբ դժոխքը դատարկվի, այն այլևս գոյություն չի ունենա, ոչ ոք այլև այնտեղ չի գնա, քանի որ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:3, 4; 20:14, «Արարատ» թարգմանություն)։

Սակայն բոլոր մահացածները չէ, որ գնում են դժոխք։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր այնքան են չարանում, որ այլևս հույս չկա, թե երբևէ կփոխվեն (Եբրայեցիներ 10:26, 27)։ Երբ այդ մարդիկ մահանում են, նրանք ոչ թե դժոխք են գնում, այլ՝ գեհեն, որը խորհրդանշում է հավիտենական բնաջնջում (Մատթեոս 5:29, 30)։ Օրինակ՝ Հիսուսը ասաց, որ իր ժամանակների կեղծավոր կրոնական առաջնորդներից ոմանք գնալու են գեհեն (Մատթեոս 23:27–33)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը