Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 27
  • Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թեստ
  • Ճշմարտությունը ընկերության և միայնության մասին
  • Ինչպես հաղթել պայքարում
  • Ինչպե՞ս հաղթահարել միայնության զգացումը
    2015 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ են միայնակ մարդիկ այսքան շատ
    2004 Արթնացե՛ք
  • Հաղթահարել միայնությունը
    2004 Արթնացե՛ք
  • Դուք կարող եք հաղթահարել միայնության զգացումը
    2002 Դիտարան
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 27
Աղջիկը տառապում է միայնության զգացումից

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում

Ինտերնետում նայում ես վերջերս կազմակերպված խնջույքի նկարները։ Քո բոլոր ծանոթներն այնտեղ են, ու երևում է, որ լավ ժամանակ են անցկացնում։ Բայց մի բան այն չէ։ Այնտեղ չկաս դու։

Մտածում ես. «Ինչո՞ւ ինձ չհրավիրեցին»։

Սիրտդ դառնությամբ է լցվում։ Քեզ դավաճանված ես զգում։ Թվում է, թե այն փոխհարաբերությունները, որ հաստատել ես այդ մարդկանց հետ, ավազե ամրոցի պես փլվեցին, և միայնության ալիքը ողողեց քեզ։ Այդ պահին գլխումդ սկսում է պտտվել այս հարցը. «Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում»։

  • Թեստ

  • Ճշմարտությունը ընկերության և միայնության մասին

  • Ինչպես հաղթել պայքարում

  • Ինչ են ասում հասակակիցներդ

  • Ընկերություն անելու հետ կապված բարդույթներ

Թեստ

Ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Եթե շատ ընկերներ ունենաս, երբեք միայնակ չես զգա։

  2. Եթե սոցիալական ցանցի միանաս, երբեք միայնակ չես զգա։

  3. Եթե ուզածիդ չափ sms գրես, երբեք միայնակ չես զգա։

  4. Եթե բոլորին լավություն անես, երբեք միայնակ չես զգա։

Բոլոր չորս պնդումներն էլ սխալ են։

Ինչո՞ւ։

Ճշմարտությունը ընկերության և միայնության մասին

  • Շատ ընկերներ ունենալը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Ես մտածում եմ ընկերներիս մասին, բայց երբեմն թվում է, որ նրանք իմ մասին չեն մտածում։ Միայնության զգացումը շատ ավելի ծանր է, երբ շրջապատված ես ընկերներով, բայց չի երևում, որ նրանք սիրում են քեզ կամ մտածում են քո մասին» (Էն)։

  • Սոցիալական ցանցի միանալը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Ոմանք ինչպես քարեր կհավաքեին, այնպես էլ ընկերներ են հավաքում։ Բայց նման «հավաքածուն» երբեք ոչ ոքի չի օգնել, որ իրեն սիրված զգա։ Եթե աննպատակ է օնլայն ընկերների հետ ձեր շփումը, ապա միևնույնն է՝ նրանք կան, թե ոչ» (Իլեյն)։

  • Անսահմանափակ sms-ներ գրելը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Երբեմն, երբ մենակ ես զգում, հաճախ ստուգում ես հեռախոսդ՝ արդյոք ընկերներիցդ մեկը չի՞ գրել կամ զանգել քեզ։ Ու երբ տեսնում ես, որ ոչ ոք քեզ չի հիշել, դրանից ավելի է ծանրանում միայնությունդ» (Սերինա)։

  • Բոլորին լավություն անելը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Միշտ փորձում եմ առատաձեռն լինել ընկերներիս հանդեպ, սակայն զգում եմ, որ նրանք նույն կերպ չեն վարվում ինձ հետ։ Ճիշտ է, չեմ ափսոսում արածներիս համար, բայց տհաճ է, որ երբեք ինձ բարությամբ չեն հատուցում» (Ռիչարդ)։

Ամփոփում։ Միայնությունը մտավիճակ է։ «Այն մարդու ներսից է գալիս, ոչ թե դրսից»,— ասում է Ջանեթ անունով մի աղջիկ։

Ի՞նչ կարող ես անել, եթե միայնակ ես զգում, կամ թվում է, թե ոչ մի ընկեր չունես։

Ինչպես հաղթել պայքարում

Դեռահաս աղջիկ, որը ինքնավստահության պակաս ունի

Աշխատիր բարձրացնել ինքնագնահատականդ։

«Միայնության զգացումը կարող է առաջանալ ներքին անվստահությունից կամ վախերից։ Դժվար է ընկերություն սկսել որևէ մեկի հետ, եթե մտածում ես, որ արժանի չես նրա ուշադրությանը» (Ջենեթ)։

Աստվածաշունչն ասում է. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (Գաղատացիներ 5:14)։ Հաճելի ընկերակցություն վայելելու համար պետք է բավարար ինքնագնահատական ունենաս։ Ինչ խոսք, սա բոլորովին կապ չունի ինքնահավան լինելու հետ (Գաղատացիներ 6:3, 4)։

Դեռահաս տղա, որն իր հանդեպ խղճահարությամբ է լցված

Խուսափիր անընդհատ ինքդ քեզ խղճալուց։

«Միայնությունը ասես սորուն ավազ լինի։ Որքան շատ ես խրվում մեջը, այնքան դժվար է դուրս գալ դրանից։ Եթե թույլ տաս, որ միայնությունը կլանի քո միտքը, ապա քեզ մոտ կսկսվի «խղճահարության խնջույք», որին ոչ ոք չի ուզի մոտ գալ» (Էրին)։

Աստվածաշունչն ասում է. «Սերը.... իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13:4, 5)։ Իրողությունն այն է, որ երբ չափից շատ ենք կենտրոնանում մեզ վրա, մեր մեջ կարեկցանքի զգացումը նվազում է, ուստիև քիչ հավանական է դառնում, որ մարդիկ կուզենան մտերմանալ մեզ հետ (2 Կորնթացիներ 12:15)։ Ու մի բան էլ. եթե քո հաջողությունը չափում ես նրանով, թե ինչպես են ուրիշները վարվում, ապա ձախողման ես մատնում ինքդ քեզ։ Մտածելով, թե «ոչ ոք ինձ չի հիշում» կամ «ոչ ոք ինձ տեղ չի հրավիրում»՝ դու քո ուրախությունը դնում ես ուրիշների ձեռքում։ Չե՞ս կարծում, որ դա արդեն շատ մեծ իշխանություն է նրանց համար։

Տղան հրաժարվում է ծխախոտից

Մի՛ փոխիր քո սկզբունքները ցանկացած մեկի հետ ընկերանալու համար։

«Միայնակ մարդիկ ուշադրության կարիք են զգում, և նույնիսկ կարող է այնպես լինել, որ նրանց չհետաքրքրի, թե ումից կգա այդ ուշադրությունը։ Նրանք պարզապես ուզում են ցանկալի լինել։ Ցավոք սակայն, կան մարդիկ, ովքեր այնպես են անում, որ քեզ ցանկալի զգաս, ու հետո օգտագործում են քեզ։ Այդ ժամանակ արդեն դու քեզ շատ ավելի միայնակ ես զգում, քան առաջ» (Բրիան)։

Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13:20)։ Սոված մարդը գրեթե ամեն բան էլ կուտի։ Նմանապես ովքեր ընկերակցության սով են զգում, գուցե ընկերներ փնտրեն սխալ տեղերում։ Մտածելով, թե ցանկացած մեկի հետ ընկերություն անելը նորմալ է և չպետք է ավելի լավ բան ակնկալել՝ նրանք կարող են հեշտությամբ դառնալ նենգ մարդկանց զոհը։

Եզրափակում։ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ միայնակ են զգում, տարբերությունն այն է, թե յուրաքանչյուրի մոտ որքան խորն է այն լինում։ Ճիշտ է, միայնությունը ընկճող զգացում է, բայց այն ընդամենը զգացում է։ Հաշվի առնելով այն, որ սովորաբար մեր մտքերն են զգացումներ առաջացնում՝ կարող ենք համոզված լինել, որ ի զորու ենք վերահսկելու մեր մտքերը, ուստիև զգացումները։

Նաև եղիր իրատես քո ակնկալիքներում։ «Ամեն մեկը չէ, որ կուզի դառնալ քո լավագույն ընկերը ողջ կյանքում,— ասում է Ջենեթը։— Բայց դու անպայման կգտնես այնպիսի մարդկանց, որոնց համար միևնույնը չէ, թե ինչպես ես զգում քեզ։ Իսկ նման հոգատարությունն արդեն իսկ բավական է, որ միայնությունը հեռու վանես քեզնից»։

Ավելին այս մասին։ Կարդա «Ընկերություն անելու հետ կապված բարդույթներ»։ Բեռնիր նաև «Հաղթահարել միայնությունը» PDF ֆայլը։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Վանեսա

«Խոսիր մեկի հետ քո միայնության մասին։ Թաքուն մի՛ պահիր այն, ինչ զգում ես։ Հնարավոր է՝ քո ճանաչած մարդկանց մեջ կան այնպիսիները, որոնք նույնպես միայնություն են զգում։ Երբեմն ընդամենը մի ընկերն էլ բավական է, որ ամեն ինչ տեղն ընկնի» (Վանեսա)։

Թեյլոր

«Չես կարող միշտ մեղադրել ուրիշներին, որ միայնակ ես։ Երբեմն դու ինքդ ես քեզ մեկուսացնում մարդկանցից։ Դրա համար ամեն ինչ արա, որ կրկին ներգրավված լինես մարդկանց շրջապատում։ Եթե չի ստացվում, փորձիր նոր ընկերներ գտնել, մտերմանալ նոր մարդկանց հետ» (Թեյլոր)։

Ընկերություն անելու հետ կապված բարդույթներ

«Ընկերներիցս մեկը շարունակ իրեն միայնակ է զգում։ Թեև շրջապատված է մարդկանցով, ովքեր մտածում են իր մասին, սակայն նա իրեն «անտեսանելի» և չսիրված է զգում։ Նա իր ցածր ինքնագնահատականը թաքցնում է ուժեղ մարդու դիմակի տակ։ Կարծում եմ՝ ուժեղ երևալու այդ ջանքերը խանգարում են, որ կարողանա մարդկանց հետ ընկերություն անել։ Բոլորի մոտ այն տպավորությունն է, թե նա շատ սառն է, և ովքեր «համառ» չեն, դա նրանց համար պատնեշ է։

Նա նաև վախենում է, որ էմոցիոնալ առումով իրեն ցավ կպատճառեն, ուստի երբ մարդիկ փորձում են մտերմանալ նրա հետ և հարցեր են տալիս, վատ մղումներ է վերագրում նրանց և անմիջապես եզրակացնում է, որ իրենց ընկերությունը չի ստացվի։ Նա միայնակ է զգում, որովհետև շատերը չեն հասկանում իրեն, բայց ինքը չի ուզում իր զգացումների մասին խոսել մարդկանց հետ։

Նա պետք է գիտակցի, որ մարդկանց հետ որոշ չափով կիսվելը օգնում է, որ նրանք քեզ հետ մտերմություն անեն և քեզ ավելի լավ հասկանան։ Դա մղում է նրանց դառնալու քո ընկերը։ Հուսով եմ՝ նա ի վերջո կկարողանա հաղթահարել ընկերություն անելու հետ կապված իր վախերն ու բարդույթները և ավելի լավ կզգա իրեն» (Էլեյն)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը