Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 52 էջ 126–էջ 127 պարբ. 1
  • Եհովայի հրե զորքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի հրե զորքը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Ո՜վ Եհովա.... բացիր նրա աչքերը»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • «Առ երեխադ»
    2010 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 52 էջ 126–էջ 127 պարբ. 1
Ասորիքի զորքը շրջապատել է Եղիսեին ու նրա ծառային

ԴԱՍ 52

Եհովայի հրե զորքը

Ասորիքի Բենադադ թագավորը շարունակ հարձակվում էր Իսրայելի վրա։ Բայց ամեն անգամ Եղիսե մարգարեն զգուշացնում էր Իսրայելի թագավորին, և նա կարողանում էր հեռու մնալ վտանգից։ Ուստի Բենադադ թագավորը որոշեց բռնել Եղիսեին։ Նա իմացավ, որ մարգարեն Դոթայիմ քաղաքում է, և այնտեղ ուղարկեց Ասորիքի զորքին։

Գիշերը ասորիները եկան Դոթայիմ։ Առավոտյան Եղիսեի ծառան վեր կացավ, դուրս գնաց ու տեսավ, որ քաղաքը շրջապատված է մեծ զորքով։ Նա սարսափահար բղավեց. «Եղիսե՛, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց նրան. «Մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»։ Այդ պահին Եհովան այնպես արեց, որ Եղիսեի ծառան տեսնի, որ քաղաքի շուրջը եղող լեռները լցված են ձիերով ու հրե մարտակառքերով։

Եղիսեն ու նրա ծառան տեսնում են, որ իրենց շուրջը հրեշտակների զորքն է

Երբ ասորի զինվորները փորձեցին բռնել Եղիսեին, նա աղոթեց. «Եհո՛վա, խնդրում եմ, կուրացրու այս մարդկանց»։ Այդ ժամանակ Եհովան այնպես արեց, որ զինվորները չհասկանան, թե որտեղ են, թեև նրանք կարողանում էին տեսնել։ Եղիսեն ասաց նրանց. «Դուք սխալ քաղաք եք եկել։ Իմ հետևից եկեք, և ես կտանեմ ձեզ այն մարդու մոտ, ում փնտրում եք»։ Զինվորները հետևեցին նրան ու գնացին Սամարիա, որտեղ ապրում էր Իսրայելի թագավորը։

Երբ նրանք հասկացան, թե որտեղ են, արդեն շատ ուշ էր։ Տեսնելով նրանց՝ Իսրայելի թագավորը հարցրեց Եղիսեին. «Սպանե՞մ սրանց»։ Արդյոք Եղիսեն առիթն օգտագործե՞ց, որ վրեժ լուծի այն մարդկանցից, ովքեր փորձել էին վնասել իրեն։ Ո՛չ։ Նա ասաց. «Մի՛ սպանիր նրանց։ Հաց տուր այդ մարդկանց, որ ուտեն, և թույլ տուր, որ գնան»։ Թագավորը մեծ խնջույք կազմակերպեց նրանց համար, ինչից հետո թողեց, որ տուն գնան։

Ասորի զինվորները Սամարիայում հաց են ուտում

«Մենք վստահ ենք, որ ինչ էլ խնդրում ենք Աստծուն իր կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։

Հարցեր։ Եհովան ինչպե՞ս պաշտպանեց Եղիսեին ու նրա ծառային։ Ի՞նչ ես կարծում, Եհովան կարո՞ղ է քեզ էլ պաշտպանել։

2 Թագավորներ 6։8-24

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը