ԵՐԳ 76
Ի՞նչ է քո սիրտը զգում
1. Ի՞նչ է քո սիրտը զգում,
Երբ «ցանում» ես Խոսքն Աստծու,
Երբ կյանքի ձգտող սրտում
Դու ծիլ ես նկատում։
Թե մեր բաժինն անենք,
Կաճեցնի Աստված՝ գիտենք,
Կձգի սիրով անհուն
Իրեն փնտրող մարդուն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ցնծում ենք մենք ամբողջ սրտով,
Ուրախ երգում հնչեղ ձայնով։
Թող հավիտյան մեր շուրթերով
Պատվենք անունը Հոր։
2. Ի՞նչ է քո սիրտը զգում,
Բարի լուրն ես երբ հայտնում
Եվ ճշմարտության տենչող
Մի սիրտ ես դու գտնում։
Թե Խոսքն Աստծու մերժեն,
Մեզ ճնշեն ու հալածեն,
Թող պատվով կրենք մեր Հոր
Անունը փառավոր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ցնծում ենք մենք ամբողջ սրտով,
Ուրախ երգում հնչեղ ձայնով։
Թող հավիտյան մեր շուրթերով
Պատվենք անունը Հոր։
3. Ի՞նչ է քո սիրտը զգում,
Երբ Աստված է քեզ օգնում,
Որ քո լավագույնն անես
Այս կարևոր գործում։
Լուրն ենք հայտնում հպարտ,
Քաջ ենք, բայց նրբանկատ։
Թող փնտրենք մենք անդադար,
Գտնենք մարդկանց խոնարհ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ցնծում ենք մենք ամբողջ սրտով,
Ուրախ երգում հնչեղ ձայնով։
Թող հավիտյան մեր շուրթերով
Պատվենք անունը Հոր։
(Տես նաև Գործ. 13։48; 1 Թեսաղ. 2։4; 1 Տիմոթ. 1։11)։