ՀԱՆԱՆԻ
[հնարավոր է՝ «Հանանիա» անվան կրճատ ձևը]։
1. Եմանի 14 որդիներից մեկը։ Հանանիին վիճակ ընկավ ղեկավարել երաժիշտների 18-րդ խումբը, որը Դավիթ թագավորի օրերում ծառայում էր սրբարանում (1Տգ 25։4-6, 9, 25)։
2. Տեսանող, ով նախատեց Հուդայի Ասա թագավորին Եհովային ապավինելու փոխարեն Ասորիքի թագավորի հետ դաշինք կնքելու համար։ Թագավորը վիրավորվեց նրա ասածներից ու բանտարկեց նրան (2Տգ 16։1-3, 7-10)։ Հանանին ակներևաբար Հեուի հայրն էր՝ այն մարգարեի, ով կշտամբեց Իսրայելի Բաասա թագավորին և Հուդայի Հովսափատ թագավորին (1Թգ 16։1-4, 7; 2Տգ 19։2, 3; 20։34)։
3. Քահանա՝ «Եմմերի որդիներից»։ Նա այն մարդկանց թվում էր, ովքեր հետևեցին Եզրասի հորդորին և ուղարկեցին իրենց օտարազգի կանանց, որ ամեն մեկը վերադառնա իր ժողովրդի մոտ (Եզր 2։36, 37; 10։10, 11, 20, 44)։
4. Նեեմիայի եղբայրը։ Երբ Հանանին Հուդայից այլ մարդկանց հետ եկավ Շուշան, Նեեմիային տեղեկացրեց, թե ինչ վիճակում է Երուսաղեմի պարիսպը (Նեմ 1։2, 3)։ Պարիսպը վերականգնվելուց հետո Նեեմիան իր եղբայր Հանանիին, ինչպես նաև Հանանիային նշանակեց Երուսաղեմի ղեկավար (Նեմ 7։1, 2)։
5. Ղևտացի քահանա և երաժիշտ, ով Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացման ժամանակ մասնակցեց Նեեմիայի կազմակերպած երթին (Նեմ 12։31-36)։